ՎԱՐԴԱՆՅԱՆ ԱԼԱՎԵՐԴԻ ԽԼՂԱԹԻ

           ԱԼԱՎԵՐԴԻ   ՎԱՐԴԱՆՅԱՆ

       

     Ալավերդի Խլղաթի Վարդանյանը ծնվել է 1928 թվականի մարտի 23-ին  Թբիլիսի քաղաքում՝ 1915 թվին Մշո գավառից գաղթած Խլղաթ Վարդանյանի և Սառա Մանուկյանի ընտանիքում:

    1930-ական թվականներին նրանց ընտանիքը տեղափոխվել է Հայաստան և բնակություն հաստատել Կոտայքի շրջանի Սարանիստ գյուղում:

    Ալավերդի Վարդանյանը նախնական կրթությունն ստացել է Թբիլիսիում, ապա շարունակել և 1947-ին ավարտել է Գեղաշենի միջնակագ դպրոցը:

  1949-1953 թվականներին սովորել և ավարտել է Խ. Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի աշխարհագրության ֆակուլտետը:     

   Բուհն ավարտելուց հետո աշխատանքի է նշանակվել սկզբում  Սարանիստ, այնուհետև Առինջ գյուղում՝ սկզբում  որպես աշխարհագրության ուսուցիչ, հետո՝ նաև

դպրոցի տնօրեն:      

     1960-1965 թվականներին պատասխանատու աշխատանք է վարել Աշտարակի ու Կոտայքի միացյալ շրջկոմում:

       1965-1973 թվականներին նա կրկին նշանակվել  է Առինջի դպրոցի տնօրեն:

    1973-1993-ին ղեկավարել է Կոտայքի մարզի (նախկինում՝ Աբովյանի շրջանի) ժողկրթության բաժինը, իսկ 1993 թվին ընտրվել է Կոտայքի շրջանի լուսաշխի արհմիության շրջկոմի նախագահ: 

Հայաստանի կառավարության կողմից բարձր է գնահատվել Ալավերդի Վարդանյանի աշխատանքը կրթության զարգացման ասպարեզում, և նա արժանացել է բազմաթիվ շնորհակալագրերի, պատվոգրերի, մեդալների ու «Պատվո նշան» շքանշանի:

Հեղինակություն © 2024 Geghashenschool։ Բոլոր իրավունքները պահպանված են։
Joomla-ն ազատ ծրագրաշար է, որը տարածվում է GNU GPL արտոնագրով։