ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ՎԱՐՈՒԺԱՆ ՆԱՎԻԿԻ

           ՎԱՐՈՒԺԱՆ  ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ 

                    

 

Վարուժան Նավիկի Հարությունյանը ծնվել է 1943 թվականի փետրվարի 3-ին  ՀՀ

Կոտայքի մարզի Գեղաշեն գյուղում (նախկինում՝ Հրազդան):

        1950-1951 ուսումնական տարում ընդունվել և 1959-1960-ին ավարտել է Գեղա-

շենի միջնակարգ դպրոցի 10-րդ դասարանը:

        1960-1965-ին սովորել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտում:

        1970-1973 թվականներին նա եղել է Մոսկվայի պողպատի և համաձուլվածքների

ինստիտուտի ասպիրանտ:

        1973-ին ստացել է տեխնիկական գիտությունների թեկնածուի գիտական աստի-

ճան, իսկ 1984 թվին՝ դոցենտի գիտական կոչում:

        1966 թվականից Վարուժան Հարությունյանը դասավանդել է Երևանի պոլիտեխ-

նիկական ինստիտուտում:

        1992-2005  թվականներին նա աշխատել է ՀՀ արդյունաբերության նախարարու-

թյունում որպես հանքահումքային և մետալուրգիական արդյունաբերության գլխավոր

վարչության պետի տեղակալ:

        2006-2012  թվականներին նա եղել է  «Արմենիան Քուփըր փրոգրամ» ՓԲԸ-ում

որպես Ալավերդու տարածաշրջանային տնօրենի խորհրդական:

         Նա մահացել է  2012 թվականի հունիսի 30-ին՝ Ալավերդիում՝ աշխատավայրում,

աշխատանքի ժամանակ:

        Վարուժան Հարությունյանը իր աշխատանքային գործունեության ընթացքում

միշտ դրսևորել է գիտնականին արժանավայել և համեստ աշխատաոճ, եղել լրջախոհ,

գործիմաց և նպատակասլաց աշխատող, հավատարիմ գործընկեր ու բարի մարդ՝

այս բառի ամենալայն իմաստով: Նա՝ որպես առաջավոր գիտնական, ունի մեծ ներ-

դրում Հայաստանի լեռնամետալուրգիայի զարգացման գործում:

 

Հեղինակություն © 2024 Geghashenschool։ Բոլոր իրավունքները պահպանված են։
Joomla-ն ազատ ծրագրաշար է, որը տարածվում է GNU GPL արտոնագրով։