ԳՐԻԳՈՐՅԱՆ ՍԱՄՎԵԼ ԼԵՎՈՆԻ

 

ՍԱՄՎԵԼ ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

Սամվել Լևոնի Գրիգորյանը ծնվել է 1974 թվականի հունվարի 6-ին Կոտայքի

մարզի Գեղաշեն գյուղում:

        1981-1982 ուստարում ընդունվել և 1990-1991-ին ավարտել է Գեղաշենի միջնա-

կարգ դպրոցի 11-րդ դասարանը:

        1991-1996 թվականներին սովորել և ավարտել է Երևանի Հրաչյա Աճառյանի

անվան համալսարանի իրավագիտության ֆակուլտետը՝ միաժամանակ ծառայելով

հայոց բանակում:

        2005 թվականին ստացել է պետական նմուշի դիպլոմ:

        1996 թվականին ընդունվել է աշխատանքի Աբովյան քաղաքի ժողդատարանում:

Սկզբում եղել է գրասենյակի գործավար, այնուհետև՝գրասենյակի քարտուղար:

        1999-2000-ին եղել է Կոտայքի մարզի ԴԱՀԿ (դատական ակտերի հարկադիր

կատարում) ծառայության հարկադիր կատարող:

        2000-ից մինչև 2003 թվականն աշխատել է Կոտայքի մարզի ԴԱՀԿ ծառայության

պետի տեղակալ:

        2003 թվականին եղել է Արմավիրի մարզի ԴԱՀԿ ծառայության պետ:

        2005-2006-ին աշխատել է ԴԱՀԿ ծառայության վերահսկողության բաժնի պետ:

2006-ին եղել է օրենսդրության կատարելագործման և վերահսկողության վար

չության պետ:

        2006-ից մինչև 2008 թվականը աշխատել է որպես տնտեսական դատարանի դա-

տավոր Շիրակի, Լոռու, Տավուշի մարզերում:

        2008 թվականի հունվարի 1-ից աշխատում է Սյունիքի մարզի ընդհանուր իրա-

վասության դատարանի նախագահ: 

        Ամուսնացած է, ունի երկու զավակ:

 

Հեղինակություն © 2024 Geghashenschool։ Բոլոր իրավունքները պահպանված են։
Joomla-ն ազատ ծրագրաշար է, որը տարածվում է GNU GPL արտոնագրով։