ՄԿՐՏՉՅԱՆ ԱԳԱՊԻ ՍԵՅՐԱՆԻ

                   ԱԳԱՊԻ  ՄԿՐՏՉՅԱՆ

 

        Ագապի Սեյրանի Մկրտչյանը ծնվել է 1956 թվականին ՀՀ Կոտայքի մարզի

Գեղաշեն գյուղում ՝ մանկավարժի ընտանիքում:

        1962-ին ընդունվել և 1972-ին ավարտել է տեղի միջնակարգ դպրոցը գերազանց

գնահատականներով:

1973 թվականին ընդունվել է Երևանի Վ. Յա. Բրյուսովի անվան ռուսաց և օտար

լեզուների ինստիտուտ:  Գերազանց առաջադիմության համար բուհի ղեկավարու-

թյունը 1975 թվականին նրան գործուղել է Գերմանիա՝ շարունակելու ուսումը Ենայի՝

Շիլլերի անվան համալսարանում:

1975-1979 թվականներին սովորել և ավարտել է այդ բուհի ռոմանո-գերմանա-

կան ֆակուլտետը:

        1985-1987-ին սովորել և ավարտել է Գերմանիայի ՄայնիՖրանկֆուրտի համալ-

սարանի ռուսաց և օտար լեզուների ֆակուլտետը:

        Այժմ ռուսաց լեզու և գերմաներեն է դասավանդում Վիսբադենի գիմնազիայում:

Աշխատանքին զուգահեռ զբաղվում է հայագիտական աշխատանքով:

Երկար տարիներ  նա Գերմանիայի Հեսսենի երկրամասի հայ համայնքի ղեկավար-

ներից մեկն է:

        Ագապի Մկրտչյանը կատարել է բազմաթիվ թարգմանություններ,  գերմանական

մամուլում հանդես է գալիս Հայաստանի ու հայ ժողովրդի մասին հետաքրքիր ու բազ-

մաբովանդակ հոդվածներով: Հայերենից գերմաներեն է թարգմանել Պարույր Սևակի

բանաստեղծություններից,  որոնք լույս են տեսել  «Համաշխարհային գրականություն»

մատենաշարով:

        Այսօր էլ նա  ապրում  և աշխատում է Գերմանիայում՝  միաժամանակ զբաղվելով

գիտական եռանդուն աշխատանքով:

 

Հեղինակություն © 2024 Geghashenschool։ Բոլոր իրավունքները պահպանված են։
Joomla-ն ազատ ծրագրաշար է, որը տարածվում է GNU GPL արտոնագրով։