ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ԳԵՂԱՄ ԱՐՄԵՆԱԿԻ

 

ԳԵՂԱՄ  ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

       Գեղամ Արմենակի Հարությունյանը ծնվել է 1928 թվականի մայիսի 10-ին ՀՀ

Կոտայքի մարզի Գեղաշեն (նախկինում՝Ճաթկռան) գյուղում:

       1936 թվականին ընդունվել է Հրազդանի միջնակարգ դպրոց (1935-ին Ճաթկռանը

վերանվանվել էր Հրազդան) և ավարտել այն1946-ին: Մինչև 1942 թվականը սովորել է

հին դպրոցում, ապա տեղափոխվել նորակառույց շենք:

       1946 թվականին ընդունվել և 1951-ին ավարտել է Երևանի հայկական գյուղա-

տնտեսական ինստիտուտը: Ավարտելուց հետո աշխատել է Հրազդանի կոլտնտեսու-

թյունում որպես գյուղատնտես, զուգահեռաբար դպրոցում դասավանդել նոր առար-

կա՝ «Մեքենագիտություն»:

       1961 թվականից մինչև 2008 թվականը Գեղամ Հարությունյանը՝ որպես ավագ

գիտաշխատող, աշխատել է ՀՀ  ԳԱԱ բուսաբանության ինստիտուտում:   

       1969 թվականի հունվարի 20-ին նա պաշտպանել է թեկնածուական ատենախո-

սություն և ստացել կենսաբանական գիտությունների թեկնածուի գիտական աստի-

ճան: Նա հեղինակ է գիտական բազմաթիվ ուսումնասիրությունների, գրել է դրանց

վերաբերյալ հոդվածներ, արել հիմնավոր առաջարկություններ՝ գիտության այդ բնա-

գավառի զարգացման համար:

Հեղինակություն © 2024 Geghashenschool։ Բոլոր իրավունքները պահպանված են։
Joomla-ն ազատ ծրագրաշար է, որը տարածվում է GNU GPL արտոնագրով։