ՍՏԵՓԱՆՅԱՆ ՀԱՅԿ ՌԱԶՄԻԿԻ
ՀԱՅԿ ՍՏԵՓԱՆՅԱՆ
Հայկ Ռազմիկ Ստեփանյանը ծնվել է 1955 թվականի մարտի 21-ին Կոտայքի մարզի Գեղաշեն (նախկինում` Հրազդան) գյուղում ` մանկավարժի ընտանիքում:
1961-62 ուստարում ընդունվել և 1970-71 ուստարում ավարտել է Գեղաշենի միջնակարգ դպրոցը:
1971 թվականին ընդունվել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի ռադիոէլեկտրոնիկայի ֆակուլտետ և այն ավարտել 1977 թվականին:
1977-79 թվականներին աշխատել է Աբովյանի «Պոզիստոր» արտադրական միավորումում որպես ինժեներ-կոնստրուկտոր:
1979-80 թվականներին սովորել է Բելառուսի մայրաքաղաք Մինսկի պետական անվտանգության կոմիտեի (ՊԱԿ) բարձրագույն դպրոցում:
1980-81 թվականներին աշխատել է ՊԱԿ-ի Սմոլենսկի մարզի վարչությունում:
1981-1992 թվականներին ծառայել է ՀՀ ՊԱԿ-ի, այնուհետև Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ ) շարքերում:
1992 թվականին աշխատել է ՀՀ Կառավարությանն առընթեր հարկային պետական տեսչության, որից հետո պետական եկամուտների կոմիտեում (ՊԵԿ)` սկզբում որպես ՊԵԿ-ի օպերատիվ հետախուզության վարչության Աբովյան քաղաքի բաժնի պետ, հետագայում` 2003-2008 թվականներին, որպես ՊԵԿ-ի Էջմիածնի տարածքային հարկային տեսչության (ՏՀՏ) պետ, Երևան քաղաքի Արաբկիրի 1 և Մաշտոցի ՏՀՏ-ների պետ, Նաիրիի շրջանի ՏՀՏ-ի պետ:
2008 թվականից մինչև օրս աշխատում է ՊԵԿ-ում որպես մաքսատան պետ:
Ամուսնացած է, ունի 2 զավակ: