ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ՄԻՀՐԴԱՏ ՆԱՎԻԿԻ

 

 

        Միհրդատ  Նավիկի  Հարությունյանը ծնվել է 1947 թվականին ՀՀ Կոտայքի մար-

զի Գեղաշեն գյուղում (նախկինում՝ Հրազդան):

        1954-1955 ուսումնական տարում ընդունվել  և 1965-1966-ին ավարտել է Գեղա-

շենի միջնակարգ դպրոցի 11-րդ դասարանը. նա դպրոցի առաջին ոսկե մեդալա-

կիրն է:

        1965-1970 թվականերին սովորել և ավարտել է Երևանի պետական համալսա-

րանի տնտեսագիտական կիբեռնետիկայի ֆակուլտետը գերազանցության դիպլոմով:

        1970-1973 թվականներին սովորել է ԽՍՀՄ  ԳԱ տնտեսամաթեմատիկական

ինստիտուտի ապիրանտուրայում: 1975 թվականից տնտեսագիտական գիտություն-

ների թեկնածու է: 1975 թվականին գիտական աշխատության համար ճանաչվել է

երիտասարդ գիտնականների համամիութենական մրցույթի հաղթող:

        1969-1973 թվականներին համատեղության, իսկ 1974-ից հիմնական կարգով նա

աշխատել է ՀՀ  պետպլանի հաշվողական կենտրոնում  որպես հաշվառիչ,  ապա՝

կրտսեր գիտաշխատող, հետո՝ ավագ գիտաշխատող, այնուհետև՝ բաժնի վարիչ:

        1980 թվականից  աշխատում է Երևանի պետական տնտեսագիտական համալ-

սարանում. 1980-1984 թվականներին՝ դոցենտ, 1984-1991-ին՝ ամբիոնի վարիչ, իսկ

1991-2006 թվականներին՝ ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր, 2006-

2011-ին՝ պրոֆեսոր: 2011 թվականից Միհրդատ Հարությունյանը դարձյալ աշխատում

նույն բուհում որպես ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր:

        1981-ից  ավագ գիտաշխատող  է, 1984-ից՝ դոցենտ, 2006-ից՝ պրոֆեսոր:

    Միհրդատ Հարությունյանը  հեղինակ է 60-ից  ավելի գիտական ու գիտամեթոդա-

ական աշխատությունների: Մեծ է վաստակաշատ տնտեսագետի գիտական մտքի

ներդրումն ու ավանդը ժողովրդական տնտեսության և բուհի ուսանողության կրթու-

թյան գործում:

 

Հեղինակություն © 2024 Geghashenschool։ Բոլոր իրավունքները պահպանված են։
Joomla-ն ազատ ծրագրաշար է, որը տարածվում է GNU GPL արտոնագրով։