ՔՈՉԱՐՅԱՆ ԱՐԱՄ ՍԱՄՎԵԼԻ

 

 

 

Արամ Սամվելի Քոչարյանը ծնվել է 1969 թվականի հոկտեմբերի 25-ին Երևան

քաղաքում՝ ծառայողի ընտանիքում:

        1976-1977 ուստարում ընդունվել և 1985-1986-ին ավարտել է ՀՀ Կոտայքի մարզի

Գեղաշենի միջնակարգ դպրոցը արծաթե մեդալով:

        1986 թվականին ընդունվել է Երևանի ժողովրդական տնտեսութան ինստիտուտի

«Աշխատանքի էկոնոմիկա»  ֆակուլտետը:

        1988-1989 թվականներին ծառայել է խորհրդային բանակում:

        1991 թվականին ավարտել է բուհը և աշխատանքի ընդունվել «Բերրիություն»

ա/մ-ում:

        1992-1994-ին աշխատել է «Մուշ» կոոպերատիվում որպես գլխավոր հաշվապահ,

իսկ  1994-1996-ին՝ «Կոշտ վառելիքներ»-ի բազայում եղել է բազայի վարիչի առաջին

տեղակալ:

        1996 թվին աշխատել է Մաշտոցի ՏՀՏ-ում որպես տեսուչ:

2001-ի հուլիսից մինչև դեկտեմբերի 12-ը աշխատել է Էրեբունու  ՏՀՏ-ում որպես

վերահսկողության բաժնի պետ, 2001-ի դեկտեմբերի 10-ից մինչև 2002 թվականի

հոկտեմբերի 21-ը՝ ՄՊԿ-ի ոչ սակագնային կարգավորման բաժնի տեսուչ, այնուհետև՝

բաժնի պետ:

        2008 թվականի հուլիսի 9-ին նշանակվել է ԱՄՄՁ մասնագիտացված մաքսատան

պետ: 2008-ի հոկտեմբերի 6-ից մինչև այսօր Արամ Քոչարյանն աշխատում է Երևանի

Արարատյան տարածաշրջանային մաքսատան պետ:

        Ամուսնացած է, ունի երկու զավակ: Բնակվում է Երևան քաղաքում:

Հեղինակություն © 2024 Geghashenschool։ Բոլոր իրավունքները պահպանված են։
Joomla-ն ազատ ծրագրաշար է, որը տարածվում է GNU GPL արտոնագրով։