ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ՍԵՎԱԿ ՍԱՐԻԲԵԿԻ

 

 

 

        Սևակ Սարիբեկի Հովհաննիսյանը ծնվել է 1961թվականին ՀՀ Կոտայքի մարզի

Գեղաշեն (նախկինում՝ Հրազդան) գյուղում:

        1968-1969  ուստարում ընդունվել և 1977-1978 -ին ավարտել է գյուղի միջնակարգ

դպրոցը ոսկե մեդալով:

        1978-1983  թվականներին սովորել ու ավարտել է Երևանի Վ. Յա. Բրյուսովի

անվան ռուսաց և օտար լեզուների ինստիտուտը, որից հետո Մայնի Ֆրանկֆուրտի

համալսարանում (Գերմանիա) ուսանել է գերմանագիտություն և փիլիսոփայություն:

        Սևակ Հովհաննիսյանը բանաստեղծ է, արձակագիր և թարգմանիչ: Հեղինակ է

բազմաթիվ գրքերի, գերմաներենից կատարած թարգմանությունների և գրականա-

գիտական ու փիլիսոփայական հոդվածների` հայերեն և գերմաներեն լեզուներով:

        1993 թվականին հրատարակել է ճանաչողական նշանակություն ունեցող

«Ինքը» գիրքը, 2000-ին` «Երկինք ու երկիր» վերնագրով բանաստեղծությունների

ժողովածուն, 2009-ին` «Արմեն» վեպի հայերեն տարբերակը, իսկ 2011-ին`ռուսերեն

տարբերակը: Ժողովածուներից շատերի վրա հեղինակն ստորագրել է Սևակ Արա-

մազդ գրական անունով: Այժմ  նա ապրում և աշխատում է Գերմանիայում:

        Ամուսնացած է, ունի երկու երեխա:

 

        

Հեղինակություն © 2024 Geghashenschool։ Բոլոր իրավունքները պահպանված են։
Joomla-ն ազատ ծրագրաշար է, որը տարածվում է GNU GPL արտոնագրով։