ԲԱԲԱՅԱՆ ԳԱՅԱՆԵ ԱԼԵՔՍԱՆԻ

 

 

        Գայանե Ալեքսանի Բաբայանը ծնվել է 1971 թվականի օգոստոսի 5-ին Կոտայքի

մարզի Գեղաշեն գյուղում:

        1977 թվականին ընդունվել է Գավառ (նախկինում՝ Կամո) քաղաքի թիվ 1 միջնա-

կարգ դպրոց և ավարտել 8-րդ դասարանը:

        1985 թվականին նա տեղափոխվել է Գեղաշեն, սովորել 9-րդ և 10-րդ դասարան-

ներում և 1988-ին դպրոցն ավարտել արծաթե մեդալով:

        1988-1992 թվականներին սովորել և ավարտել է Երևանի պետական համալսա-

րանի պատմության ֆակուլտետը, այնուհետև՝ Աբովյանի <<Գրիգոր Նարեկացի>>

համալսարանի իրավագիտության ֆակուլտետը:

        1991-1992 թվականներին պատմություն է դասավանդել Գեղաշենի միջնակարգ

դպրոցում:

        1993 թվականին աշխատել է Աբովյանի ժողկրթբաժնում որպես պատմության

մեթոդիստ,  իսկ 1994  թվականին՝  որպես տեսուչ՝ համատեղությամբ աշխատելով

Աբովյանի 10-րդ դպրոցում որպես պատմության ուսուցչուհի: Այնուհետև դասախոսել

է <<Գրիգոր Նարեկացի>> համալսարանում:

        1996 թվին՝ շրջժողկրթբաժնի լուծարումից հետո, աշխատում է Հայաստանի ազ-

գային արխիվի Աբովյանի տարածքային արխիվի վարիչ: 

        Ամուսնացած է, ունի երկու երեխա:

 

Հեղինակություն © 2024 Geghashenschool։ Բոլոր իրավունքները պահպանված են։
Joomla-ն ազատ ծրագրաշար է, որը տարածվում է GNU GPL արտոնագրով։