ՔՈՉԱՐՅԱՆ ԱՆԴՐԱՆԻԿ ՍԱՄՎԵԼԻ
Անդրանիկ Սամվելի Քոչարյանը ծնվել է 1971 թվականի ապրիլի 26-ին Երևան
քաղաքում՝ ծառայողի ընտանիքում:
1977-1978 ուստարում ընդունվել և 1986-1987-ին ավարտել է ՀՀ Կոտայքի մարզի
Գեղաշենի միջնակարգ դպրոցը արծաթե մեդալով:
1987-1996 թվականներին սովորել է Երևանի գյուղատնտեսական ինստիտուտի
«Գյուղատնտեսական մեքենայացում» ֆակուլտետի հեռակա բաժնում:
1988 թվին աշխատել է Աբովյանի «Չափիչ» գործարանում որպես փականագործ:
1989-1991 թվականներին ծառայել է խորհրդային բանակում:
Ծառայելուց հետո Անդրանիկ Քոչարյանը շարունակել է աշխատել նույն գործա-
րանում մինչև 1993 թիվը:
1993-1994-ին նա աշխատել է Կոտայքի «Պինդ վառելիք» ՊՁ-ում որպես գնորդ-
առաքիչ, այնուհետև՝ պահեստապետ:
1994-1997 թվականներին աշխատել է Կոտայքի «Բերրիություն» ՓԲԸ-ում որպես
ինժեներ-մեխանիկ, իսկ 1999-2000-ին՝ Կոտայքի «Գյուղատնտեսության աջակցու-
թյան մարզային կենտրոն» ՊՓԲԸ-ում որպես «Ագրոգիտասփյուռի» մարզային համա-
կարգող:
2000 թվականին ընդունվել է աշխատանքի ՀՀ պետական եկամուտների նախա-
րարության Կոտայքի մարզային ՏՀՏ-ում որպես հարկային տեսուչ, հետո՝ ավագ
հարկային տեսուչ, 2010-ից՝ բաժնի պետ, 2012-ից՝ բաժնի պետի տեղակալ:
Ամուսնացած է, ունի մեկ որդի: Ապրում է Աբովյան քաղաքում: