ՍԵՊՏԵՄԲԵՐՅԱՆ ՂՈՂԱՆՋՆԵՐ

      Գեղաշենի Ռազմիկ Ստեփանյանի անվան միջնակարգ դպրոցն այս օր կրկին ցնծում էր տոնական տրամադրությամբ: Հարազատ դարձած կրթօջախի հյուրընկալ դռները լայնորեն բացվել էին՝  սիրելի սաներին իրենց գիրկը կանչելու ակնկալիքով: Աշնանային շենշող այգաբացին ձուլվել էին նախակրթարանի սաների, առաջին դասարանցիների մանկական խինդն ու բերկրանքը,  տասներկուերորդցիներ խոհուն ժպիտները:

         Գիտելիքի օրվան նվիրված տոնական միջոցառման ը մասնակցում էր համայնքի ղեկավար Արմեն Հովհաննիսյանը,  ծնողներ,  նախորդ տարիների շրջանավարտներ:

  Կոտայքի մարզպետ Կարապետ Գուլոյանի շնորհավորական ուղերձը ներկայացրեց         և  իր ջերմագին ողջույնը կրթօջախի սաներին, մանկավարժներին հղեց դպրոցի տնօրեն Նաիրա Բաբայանը: Խոսելով նախորդ ուստարում դպրոցի ձեռքբերումների մասին՝ Ն.Բաբայանն առանձնացրեց ֆուտբոլի թիմին, որը աննախադեպ հաջողություն գրանցեց դպրոցականների ֆուտբոլի մրցաշարերում՝  նվաճելով աշխարհի առաջնությանը մասնակցելու ուղեգիր: Հետխորհրդային երկրների մեջ առաջին անգամ դպրոցի սաները մասնակցեցին Չեխիայի Հանրապետությունում կայացած դպրոցականների ֆուտբոլի աշխարհի առաջնությանը՝  բարձր պահելով  դպրոցի,  համայնքի  և հանրապետության անունը:

     Դպրոցի սաները հաջողություններ են գրանցել մարզական , երաժշտական տարաբնույթ միջոցառումներին , մրցույթներին,  առարկայական օլիմպիադաներին: Նաիրա Բաբայանը հույս հայտնեց,  որ դպրոցի հաջողությունները շարունակական կլինեն  և  կբազմապատկվեն:

       Մտքի դարբնոց,  լույսի կամուրջ համարվող դպրոցը կոչելով երկրորդ տուն՝  Նաիրա Բաբայանը աշակերտներին հորդորեց սնվել գիտության լույսով   և  դառնալ պիտանի քաղաքացիներ մեր հայրենիքի համար:

          Տնօրեն Ն. Բաբայանը նշեց,  որ մանկավարժական կոլեկտիվը համալրվել  է  նոր մանկավարժներով, որոնք էլ հանդիսավոր երդվեցին բարձր պահել ուսուցչի վեհ կոչումն ու դպրոցի պատիվը՝  դառնալով կրթօջախի լավագույն ավանդույթների կրողները:

           Այնուհետև իրենց թոթով լեզվով, մանկական անմիջականությամբ ներկաներին ողջունեցին առաջին դասարանցիները,  որոնց ոտնամուտը  դպրոց շնորհավորեցին  և  բոլոր աշակերտներին  , ուսուցիչներին արգասաբեր ուսումնական տարի մաղթեցին տասներկուերորդ դասարանի աշակերտները:

    ԲԱՐԻ՜  ԵՐԹ  2017-2018 ՈՒՍՏԱՐՈՒՄ:

 

 

    sep3 
    sep3 
    sep3 

 

 

 

 

 

Հեղինակություն © 2024 Geghashenschool։ Բոլոր իրավունքները պահպանված են։
Joomla-ն ազատ ծրագրաշար է, որը տարածվում է GNU GPL արտոնագրով։