Այբբենարանի հանդես
«ԱՅԲԲԵՆԱՐԱՆԻ ՏՈՆ»
Մայիսի 17-ին կայացավ «ԱՅԲԲԵՆԱՐԱՆԻ ՏՈՆ» հանդեսը դպրոցի առաջին դա-
րանների աշակերտների մասնակցությամբ:
Դասվարներ Սոֆիկ Մեհրաբյանն ու Արմենուհի Սարգսյանը կազմակերպել էին
հետաքրքիր ու բովանդակալից ցերեկույթ արդեն տառաճանաչ դարձած մանուկների
ուժերով: Դահլիճն էլ էր մանկացել` կիսելով թոթով լեզվի ու մաշտոցյան այբուբենի
գաղտնիքներին ծանոթ աշակերտների հուզմունքը և սրտի անկեղծ խոսքը: Մանուկ-
ների շուրթերից հնչում էին երգեր ու բանաստեղծություններ` նվիրված հայերենի
առաջին ուսուցչին, գրին ու դպրությանը, իսկ բեմականացված հատվածների միջո-
ցով ներկայացրին Մ.Մաշտոցի ապրած և տառերը ստեղծելու ժամանակաշրջանը:
Նշեցին, որ հայոց տառերը միշտ էլ եղել են հայրենիքի զինվորներ` Հայկ Նահա-
պետ, Վարդան Մամիկոնյան, Անդրանիկ զորավար, Կոմիտաս, Հովհաննես Թու-
մանյան, Վազգեն Սարգսյան, որոնք կյանքի գնով պահել են հող հայրենին, քրիստո-
նեական հավատը և սուրբ Մաշտոցի անմահ անունը:
Երկու առաջին դասարանների բոլոր աշակերտները երդվեցին սիրել ու պաշտել
մայրենի լեզուն և ստանալով «Առաջին քայլեր» խմբակային գիրք-ալբոմը՝ փոխադըր-
վեցին երկրորդ դասարան: