Անկախության օրվան նվիրված միջոցառում
Անկախության օրվան նվիրված միջոցառում ՀՀ Կոտայքի մարզի Գեղաշենի Ռազմիկ Ստեփանյանի անվան միջնակարգ դպրոց
2016 թվականի սեպտեմբերի 21-ին համայն հայությունը նշեց Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 25-րդ ամյակը:
25 տարի առաջ՝ 1991թ. սեպտեմբերի 21-ին, Խորհրդային Հայաստանի քաղաքացիները, հանրաքվեում «այո» ասելով, պատմական որոշում կայացրին և անկախությունն ընտրելով որպես միակ կարգավիճակ՝ բռնեցին անկախության ուղին:
Հանրաքվեն անցկացվեց խորհրդային ընտրական օրենսգրքով և անցավ ազատ ու թափանցիկ: Հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող 2.163.967 մարդուց քվեարկությանը մասնակցեցին 2.056.792 մարդ՝ 95.5 տոկոսով:
Անկախությանը կողմ քվեարկեց 2.042.617 հոգի, դեմ՝ 0.45 տոկոսը: Հենց այս փաստերը խոսում են սեպտեմբերի 21-ի խորհրդի մասին. սա երկար սպասված ինքնաբուխ, համաժողովրդական տոն է: Այն յուրաքանչյուր հայի հոգուն ամրագրված որպես մի գեղեցիկ տոն որով արժևորվում է անկախության գաղափարը՝ բոլորին համակելով հայրենիքն անմնացորդ սիրելու, զարգացնելու և պահպանելու զգացողությամբ:
Անկախության 25-րդ ամյակին նվիրված միջոցառումներից անմասն չմնաց նաև ՀՀ Կոտայքի մարզի Գեղաշենի Ռազմիկ Ստեփանյանի անվան միջնակարգ դպրոցը: Հոբելյանի առթիվ անցկացվեցին դպրոցի միջոցառումների համադպրոցական պլանով նախատեսված մի շարք միջոցառումներ:
2016 թվականի սեպտեմբերի 21-ին դպրոցի աշակերտները հյուրընկալվեցին Բալահովիտի հրթիռահրետանային զորամասում,որտեղ մասնակցեցին անկախության 25- ամյանկին նվիրված զորահանդեսին,հանդես եկան գրական-երաժշտական ողջույնի և շնորհավորանքի միջոցառմամբ:Աշակերտները միջոցառումից հետո ծանոթացան զինվորների և սպաների առօրյային, նրանց բարեմաղթանք-նամակներ հանձնեցին: Օրվա ամենահետաքրքիր տպավորությունները կապված էին զինվորական ճաշարանի հետ, որտեղ աշակերտները ճաշեցին զինվորների հետ և փաստեցին, որ զինվորական ճաշը ավելի համեղ է, քան իրենց տներում պատրաստվածը:
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
2016 թվականի սեպտեմբերի 20-ին տեղի ունեցավ դպրոցական համաժողով: Դասախոսությամբ Անկախության օրվա խորհրդին, 20-րդ դարում Հայաստանի ձեռք բերած երկու պետականություններին, դրանց նախադրյալներին ու նշանակությանը, անկախության հանրաքվեին, հռչակագրին և այլ հարցերի անդրադարձան պատմության ուսուցչուհի Իսկուհի Ասատրյանը և ավագ դասարանների լավագույն աշակերտները: Համաժողովի ընթացքում ցուցադրվեց նաև ՀՀ անկախության մասին ֆիլմ - տեսաշար:
2016 թվականի սեպտեմբերի 22-ին -րդ 7 և 8-րդ դասարանների աշակերտների միջև տեղի ունեցավ սպորտլանդիա՝ «Մենք անկախության ուժեղ սերունդ ենք» խորագրով :Մրցույթն անցավ ուրախ տրամադրությամբ և անզիջում պայքարով,որը,սակայն,ավարտվեց խաղաղ ոչ-ոքի արդյունքով:
2016 թվականի սեպտեմբերի 23-ին տեղի ունեցավ համադպրոցական հեծանվավազք, որին մասնակց մոտ 60 աշակերտ: Մասնակիցները մեծ ոգևորությամբ հատեցին մրցատարածությունը և փաստեցին, որ անկախության սերունդը պետք է սպորտային լինի, մարզված և առողջ:
7-րդ դասարանում 2016 թվականի սեպտեմբերի 22-ին տեղի ունեցավ ՀՀ Անկախության 25 -ամյակին նվրված դասարանական միջոցառում՝ բաց դաս: «Ազատ,անկախ մեր Հայաստան» խորագիրը կրող միջոցառումը կազմակերպվել էր դասղեկ Անժիկ Իսախանյանի կողմից:Դա յուրօրինակ դասղեկական ժամ էր, որը անմոռաց տպավորություն թողեց թե՛ աշակերտների,թե՛ ծնողների և ուսուցիչների վրա: