Հարգանքի տուրք զոհվածներին

 

 ՀԱՐԳԱՆՔԻ ՏՈՒՐՔ՝  ՀԵՐՈՍՆԵՐԻՆ

        «Չռի դոշ» կոչված բարձունքը գեղաշենցիների համար դար-

ձել է սրբավայր և հոգու հանգստյան ամենամյա ուխտատեղի:

    Ամեն տարի՝ մայիսի 9-ին, մեծ ու փոքր գալիս են այստեղ՝ իրենց

     հարգանքի տուրքը մատուցելու Հայրենական մեծ պատերազմում

    զոհված 169 համագյուղացիների  ու տարբեր տարիներին Արցա-

խում զոհված տղաների անմահ հիշատակին:                           

            Այս կրկնակի տոնի օրը թարմ ծաղիկներ ու պսակներ դրվեցին

        Անմահ զինվորի հուշարձանին: Մեծ հայրենականն ու Շուշին մեկ-

      տեղվել են մեկ օրվա մեջ, և օրվա խորհուրդն էլ այս կապույտ եր-

կինքն է՝ ձեռք բերված մեր հերոս հայորդիների կյանքի գնով:

           Պապերի հիշատակը իրենց ելույթով հարգեցին նաև դպրոցի

                   «Մաշտոց» գրական խմբակի սաները՝  մեծերի հետ նշելով մեր հայ            

          ժողովրդի Մայիսի 9-ը: Կատարելով հայրենաշունչ  երգեր ու բա-    

                    նաստեղծություններ` նրանք երդվեցին հարգել զոհվածների հիշա-          

                    տակը, և եթե հարկ լինի, իրենց կյանքով կփրկեն հայրենիքն ու                

                կպահպանեն նրա խաղաղությունը:                                                        

 

 

 

 

 

 

 

Հեղինակություն © 2024 Geghashenschool։ Բոլոր իրավունքները պահպանված են։
Joomla-ն ազատ ծրագրաշար է, որը տարածվում է GNU GPL արտոնագրով։