Հեքիաթների աշխարհում

         

Մայիսի 18-ին մեծ աշխուժություն էր տիրում Գեղաշենի Ռազմիկ Ստեփանյանի անվան միջնակարգ դպրոցում:Տարրական դասարանները պատրաստել էին հեքիաթների բեմականացում:
         3-րդ <<Ա>> դասարանը  բեմադրում էր Գրիմ Եղբայրների <<Մոխրոտը>> հեքիաթը,իսկ 3-րդ <<Բ>> դասարանը՝ ժամանակակից հեքիաթագիր Սողոմոն Մկրտչյանի <<Իմաստուն թռչունը>>  հեքիաթը:
          Բեմը ներկայացնում էր լուսավոր սենյակ,որտեղ լուսատուներն աշակերտներն էին:Ուրախ տրամադրությունը վարակիչ էր:Հանդիսատեսն իր ծափահարություններով ոգևորում էր փոքրիկներին:
            Հեքիաթը խորհրդանիշ էր բարու հաղթանակի ու չարի կործանման:
Բոլոր երեխաներն էլ լավ ելույթ ունեցան և իրենց մանկական անկեղծ խոսքով հաստատեցին բարու հարատևությունը:
           Հեքիաթները բեմադրել էին Անահիտ Գեղամյանը և Հայաստան Սարգսյանը:

  

Հեղինակություն © 2024 Geghashenschool։ Բոլոր իրավունքները պահպանված են։
Joomla-ն ազատ ծրագրաշար է, որը տարածվում է GNU GPL արտոնագրով։