Վերջին զանգ
Գեղաշենի Ռազմիկ Ստեփանյանի անվան միջնակարգ դպրոցում կրկին տոնական տրամադրություն էր տիրում։<< Վերջին զանգի> բերկրանքն ապրող 12 շրջանավարտ իրենց հուզմունքը, ուրախությունն ու օրվան բնորոշ թախիծն էին կիսում իրենց սիրելի ուսուցիչների, մանկավարժների հետ։
![]() |
![]() |
Միջոցառման հանդիսավոր բացումն ազդարարելուց հետո ելույթ ունեցավ դպրոցի տնօրեն Ն․ Բաբայանը՝ օրվա խորհուրդին համահունչ շնորհավորանքի խոսքեր հղելով շրջանավարտներին, ուսուցիչներին և ծնողներին։ Իր բարեմաղթանքներում Ն․ Բաբայանը կարևորեց շրջանավարտների ՝ լուսավոր բարձունքներ նվաճելու և մեր հայրենիքի արժանավոր զավակներ լինելու հանգամանքը։ Ն․ Բաբայանը ընթերցեց նաև Կոտայքի մարզպետ Կ․ Գուլոյանի շնորհավորական ուղերձը։
![]() |
![]() |
Շրջանավարտներին բարեմաղթանքներ հղեցին նաև առաջին դասարանցիները։
Միջոցառման ընթացքում շրջանավարտները երգեր, բանաստեղծություներ ձոնեցին հարազատ կրթօջախին, շնորհակալական և երախտագիտության խոսքեր ուղղեցին ուսուցիչներին՝ խոստանալով կյանքի ոլորապտույտ ճանապահներին չմոռանալ նրանց խորհուրդները, հավատարիմ մնալ ազգային արժեքներին և հաճախ այցի գնալ նրանց։
![]() |
![]() |