Ամանորյա միջոցառումներ նախակրթարանում

Ամանորյա միջոցառումներ նախակրթարանում

Դեկտեմբերի 21-ին Գեղաշենի Ռազմիկ Ստեփանյանի անվան միջնակարգ դպրոցի նախակրթարանի ավագ նախադպրոցական «Ա» խմբում դաստիարակ Նելլի Բադալյանի նախաձեռնությամբ տեղի ունեցավ ամանորյա միջոցառում՝ «Հեքիաթների թագավորություն» խորագրով: Միջոցառմանն ընդգրկված էին հայկական, ֆրանսիական, ռուսական,ուկրաինական հեքիաթների հերոսները:Բոլոր հերոսները՝ Կարմիր գյխարկը, Քաջ Նազարը,Մոխրոտն ու Արքայազնը,Պույ-պույ մկնիկը,Ձախորդ Փանոսը,Թագավորն ու Աքլորը, Ձյունե թագուհին և այլոք հավաքվել էին հեքիաթների թագավորությունում,որպեսզի միասին դիմավորեն Նոր տարին: Բուրատինոն և Փերին երկար փնտրում են հեքիաթների հերոսներին և գտնում են:Բուրատինոն իր ոսկե բանալիով բացում է հեքիաթների թագավորության դռները,և միասին դիմավորում են Նոր տարին:
Տոնական տրամադրությունը շարունակվեց ավագ նախադպրոցական «Բ» խմբում: Միջոցառումը կրում էր «Անտառ» խորագիրը: Այն կազմակերպվել էր դաստիարակ Զոյա Գևորգյանի նախաձեռնությամբ: Միջոցառման նպատակն էր վեր հանել այնպիսի կարևորագույն խնդիր,ինչպիսին հատվող անտառների էկոլոգիական խնդիրն է:

   


Անտառը անձնավորվել էր Անտառի ոգու կերպարով:Անտառը պատելով սև սավանով՝ անտառի ոգին թույլ չէր տալիս կենդանիներին մտնել անտառ՝ չնայած նրան,որ ձմռան սկիզբն էր: Կենդանիները վախկոտների նման փախել էին՝ թողնելով ծեր կաղնուն անտեր, անօգնական, երբ փայտահատը կտրում էր ծառը:Միայն Ձմեռ պապի միջամտությամբ է Անտառի ոգին բացում սև սավանը,և կենդանիները սկսում են տոնել Նոր տարին:


Ամանորյա միջոցառումները եզրափակվեցին օրվա գլխավոր հերոս սաղարթախիտ եղևնու մոտ: Մասնակիցները ներկայացրին Ամանորի խորհուրդը՝ տեղեկություններ հաղորդելով հայկական երեք Նոր տարիների մասին (Ամանոր,Նավասարդ,Կաղանդ): Ասելիքը ընդմիջվեց ամանորյա երգերով, բանաստեղծություններով և պարով:

   

 


Հեղինակություն © 2024 Geghashenschool։ Բոլոր իրավունքները պահպանված են։
Joomla-ն ազատ ծրագրաշար է, որը տարածվում է GNU GPL արտոնագրով։