Ի՞նչ ունենք էլ աշխարհում, որ այսքան մերը լինի
Ի՞նչ ունենք էլ աշխարհում, որ այսքան մերը լինի
Գեղաշենի Ռազմիկ Ստեփանյանի անվան միջնակարգ դպրոցում <<Մաշտոց>> գրական խմբակի ղեկավար Գոհար Ղազարյանի նախաձեռնությամբ տեղի ունեցավ մրցույթ-վիկտորինա՝ նվիրված Մայրենիի օրվան, որը կրում էր <<Ի՞նչ ունենք էլ աշխարհում, որ այսքան մերը լինի>>խորագիրը:
![]() |
![]() |
Երկու թիմեր, որոնք կրում էին <<Այբ>> և <<Բեն>> անունները, իրենց գիտելիքներով մրցեցին հայոց լեզվին և գրականությանն առնչվող հարցերի շուրջ: Միջոցառումն հագեցած էր մայրենի լեզվին նվիրված բանաստեղծություններով, երգերով ու ազգային պարով: Երկու թիմերն էլ աչքի ընկան իրենց պատրաստվածությամբ ու բանիմացությամբ, սպառիչ պատասխաններ տվեցին առաջադրված տաս հարցերին և ենթահարցերին: 108-115,5 հաշվով հաղթող ճանաչվեց <<Բեն>> թիմը:
![]() |
![]() |