Հունիսի 1-ը Գեղաշենի Ռազմիկ Ստեփանյանի անվան միջնակարգ դպրոցում
1925թ. Շվեյցարիայում տեղի ունեցավ Երեխաների բարեկեցության համաշխարհային կոնֆերանսը, որտեղ հունիսի 1-ն ազդարարվեց որպես Երեխաների պաշտպանության միջազգային օր:
Հայաստանը Երեխաների իրավունքների մասին կոնվենցիան վավերացրել է 1992թ., որից հետո՝ 1996թ., ընդունվել է «Երեխայի իրավունքների մասին» ՀՀ օրենքը:
![]() |
![]() |
Մեր երկրում երեխան առավել սիրված է,պաշտպանված և՛ ընտանիքում(դա յուրաքանչյուր ավանդական հայկական ընտանիքի ամենաբնորոշ հատկանիշներից է),և՛ հասարակության մեջ:
2018թ. հունիսի 1-ին Գեղաշենի միջնակարգ դպրոցում մանկական այս պայծառ տոնը սկսվեց նախակրթարանում, հետո հորդաց բակ, որին միացան տարական դասարանների աշակերտները:
Մանկական ուրախ երգն ու ծիծաղը թևածում էր ամբողջ դպրոցում և դպրոցամերձ տարածքում: Կարճ ժամանակում բակը լցվեց գունավոր կավճանկարով: