×

Զգուշացում

thumb_136_424.pngը ջնջելու սխալ
thumb_136_440.pngը ջնջելու սխալ
thumb_136_441.pngը ջնջելու սխալ
thumb_136_476.jpgը ջնջելու սխալ
thumb_136_480.jpgը ջնջելու սխալ

Վերջին զանգ

Գեղաշենի Ռազմիկ Ստեփանյանի անվան միջնակարգ դպրոցում կրկին տոնական տրամադրություն էր տիրում։<< Վերջին զանգի> բերկրանքն ապրող 12 շրջանավարտ իրենց հուզմունքը, ուրախությունն ու օրվան բնորոշ թախիծն էին կիսում իրենց սիրելի ուսուցիչների, մանկավարժների հետ։


Միջոցառման հանդիսավոր բացումն ազդարարելուց հետո ելույթ ունեցավ դպրոցի տնօրեն Ն․ Բաբայանը՝ օրվա խորհուրդին համահունչ շնորհավորանքի խոսքեր հղելով շրջանավարտներին, ուսուցիչներին և ծնողներին։ Իր բարեմաղթանքներում Ն․ Բաբայանը կարևորեց շրջանավարտների ՝ լուսավոր բարձունքներ նվաճելու և մեր հայրենիքի արժանավոր զավակներ լինելու հանգամանքը։ Ն․ Բաբայանը ընթերցեց նաև Կոտայքի մարզպետ Կ․ Գուլոյանի շնորհավորական ուղերձը։


Շրջանավարտներին բարեմաղթանքներ հղեցին նաև առաջին դասարանցիները։
Միջոցառման ընթացքում շրջանավարտները երգեր, բանաստեղծություներ ձոնեցին հարազատ կրթօջախին, շնորհակալական և երախտագիտության խոսքեր ուղղեցին ուսուցիչներին՝ խոստանալով կյանքի ոլորապտույտ ճանապահներին չմոռանալ նրանց խորհուրդները, հավատարիմ մնալ ազգային արժեքներին և հաճախ այցի գնալ նրանց։

Հեղինակություն © 2025 Geghashenschool։ Բոլոր իրավունքները պահպանված են։
Joomla-ն ազատ ծրագրաշար է, որը տարածվում է GNU GPL արտոնագրով։