ՀԱՅ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՅՐ ԹԱԳՈՒՀԻՆ

ՀԱՅ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՅՐ ԹԱԳՈՒՀԻՆ

                                     Սիլվա Կապուտիկյան

2019 թվականի փետրվարի 21-ը, որ 2000 թվականի փետրվարի 21-ից նշվում

է որպես միջազգային լեզուների իրավունքների ճանաչման և գործածության

աջակցման օր, մեր դպրոցում կրկնակի խորհուրդ ուներ:

          Մեր լեզուն զինվոր լեզու է, ազգի փրկիչ ու պահապան լեզու է, դարավոր

աղետներին վահան դարձած մեր գոյապայքարի զենքն է զորավոր, ուստի նրան

անաղարտ պահելը ողջ հայության սրբազան պարտքն է:

          Մայրենիապաշտ հայուհու՝ ամենայն հայոց բանաստեղծուհու՝ Սիլվա

Կապուտիկյանի ծննդյան 100-ամյակին էր նվիրված համադպրոցական

միջոցառումը, որի մասնակիցների կազմը շատ ընդգրկուն էր՝ 2-րդ դասարանի

աշակերտներից մինչև ուսուցիչներ, տնօրեն ու տեղակալներ:

kap1 kap2

          Հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Գոհար Ղազարյանի կողմից

համակողմանիորեն ներկայացվեց բանաստեղծուհու կենսագրությունը, ստեղ-

ծագործական ուղին, գրական ժառանգությունը, հասարակական գործունեու-

թյունը: Աշակերտների և ուսուցիչների կողմից մեծ զգացմունքայնությամբ

ներկայացվեցին նրա բանաստեղծություններն ու խոսքերով գրված երգերը`

հանդիսատեսին հաղորդակից դարձնելով նրա ապրումներին, կյանքի բոլոր

անցուդարձերին: Սեր ու կարոտ, մայր ու հայրենիք, մտորումներ բնության ու

համամարդկային արժեքների մասին. սրանք են բանաստեղծուհու ստեղծա-

գործությունների թեմատիկան:

kap3

          «Հայ գրականության մայր թագուհին» խորագիրը կրող միջոցառմանը ներկա

էր Սիլվա Կապուտիկյանի տուն- թանգարանի տնօրեն Արմենուհի Դեմիրճյանը,

ով իր խոսքում շնորհակալություն հայտնեց տնօրենին և միջոցառման կազմա-

կերպչին բարձր մակարդակով կազմակերպված միջոցառման համար՝ այն

որակելով կապուտիկյանական ժառանգության հրաշալի մեկնաբանություն և

լավագույններից մեկը բանաստեղծուհու 100-ամյակին նվիրված համահայկա-

կան միջոցառումների շարքում:

Հեղինակություն © 2024 Geghashenschool։ Բոլոր իրավունքները պահպանված են։
Joomla-ն ազատ ծրագրաշար է, որը տարածվում է GNU GPL արտոնագրով։