ԳԱՍՊԱՐՅԱՆ ՀԱՅԿ ՀԱՄԲԱԿՈՒՄԻ (ԱՐԱՄՈՒՍ 1988-1993 թթ)

 

        Հայկ Համբակումի Գասպարյանը ծնվել է 1950 թվականին ՀՀ Կոտայքի մարզի

Արամուս գյուղում:

       1957-1967 թվականներին սովորել և ավարտել է գյուղի միջնակարգ դպրոցը ոսկե

մեդալով:

       1967-1972 թվականներին սովորել է Երևանի պետական համալսարանի պատմու-

թյան ֆակուլտետի փիլիսոփայության բաժնում:

       1972-1974 թվականներին ծառայել է խորհրդային բանակում որպես վաշտի հրա-

նատարի տեղակալ քաղաքական գծով:

       1974-1976 թվականներին աշխատել է Արամուսի միջնակարգ դպրոցում որպես

պատմության և հասարակագիտության ուսուցիչ:

       1976-1988 թվականներին հիմնադրել է Աբովյանի էքսկուրսիաների և ճանապար-

հորդությունների բյուրոն և եղել նրա տնօրենը:

       1988-1992 թվականների նա աշխատել է Գեղաշենի միջնակարգ դպրոցում որպես

տնօրեն և պատմության ուսուցիչ:

       1992-1997 թվականներին եղել  է Արամուսի միջնակարգ դպրոցի տնօրեն:

       1997-1998-ին եղել է Աբովյանի Գրիգոր Նարեկացի համալսարանի ուսումնական

մասի և պրակտիկաների բաժնի վարիչը:

        Ամուսնացած է, ունի երեք երեխա:

 

Հեղինակություն © 2024 Geghashenschool։ Բոլոր իրավունքները պահպանված են։
Joomla-ն ազատ ծրագրաշար է, որը տարածվում է GNU GPL արտոնագրով։