ԱՌԱՔԵԼՅԱՆ ՍԵՐՅՈԺԱ ՄՈՒՇԵՂԻ (ԳԵՂԱՇԵՆ 1981-1988 թթ)
Սերյոժա Մուշեղի Առաքելյանը ծնվել է 1941 թվականի ապրիլի 8-ին Կոտայքի
մարզի Գեղաշեն գյուղում (նախկինում՝ Աբովյանի շրջան, գյուղ Հրազդան):
1949-1959 թվականներին սովորել է Հրազդանի միջնակարգ դպրոցում (այժմ՝
Գեղաշեն):
1959-ին աշխատել է Հրազդանի շրջանի (այժմ՝ Կոտայքի մարզ) Ալափարս գյու-
ղում:
1961 թվականին զորակոչվել է խորհրդային բանակ, ծառայել Էստոնիայում,
այնուհետև՝ Կուբայում՝ խորհրդային զորքերի կազմում մասնակցելով կուբայական
հեղափոխությանը: Զորացրվել է 1964-ին:
1968 թվականին ընդունվել է Կիրովականի (այժմ՝Վանաձորի) մանկավարժա-
կան ինստիտուտի ընդհանուր մաթեմատիկայի բաժինը և լրիվ դասընթացն ավար-
տել 1974 թվին:
1968-ին աշխատանքի է ընդունվել Գեղաշենի միջնակարգ դպրոցում, դասա-
վանդել է ֆիզիկա, մաթեմատիկա առարկաները և հետո աշխատել որպես տնօրեն:
1975-ին մասնակցել է տնօրենների որակավորման բարձրացման ֆակուլտետի
դասընթացներին որպես ազատ ունկնդիր:
Աշխատել է նաև հարևան Զովքի միջնակարգ դպրոցում որպես տնօրեն:
1981-ին նշանակվել է Գեղաշենի միջնակարգ դպրոցի տնօրեն և աշխատել է
մինչև 1988 թվականը:
1988-ից մինչև 1993 թվականը համատեղության կարգով աշխատել է Գեղաշե-
նում և Աբովյանի շրջանային ժողկրթբաժնում:
Մահացել է 1993 թվականի դեկտեմբերի 7-ին:
Ամուսնացած էր, ունի երեք զավակ և թոռներ: