ԽԱՆԶԱԴՅԱՆ ՄԿՐՏԻՉ ՄԻՆԱՍԻ (ՍՊԻՏԱԿ 1971-1977 թթ)
Խանզադյան Մկրտիչ Մինասի (Սպիտակ, 1971-1977 թթ.)
Մկրտիչ Մինասի Խանզադյանը ծնվել է 1923 թվականին Սպիտակի շրջանի
Լուսաղբյուր գյուղում:
1941 թվականի հունիսի 20-ին ավարտել է հայրենի գյուղի միջնակարգ դպրո-
ցը և մեկնել ռազմաճակատ:
1942 թվականի հունիսի 22-ին սկսված Հայրենական մեծ պատերազմը 18-ամյա
պատանուն առնում է իր հորձանուտի մեջ: 1942-1947 թվականներին ծառայել է խոր-
հըրդային բանակում: 1942 թվականի դեկտեմբերից մինչև պատերազմի ավարտը
եղել է ռազմաճակատի տարբեր հատվածներում:
Մկրտիչ Խանզադյանը Հայրենական մեծ պատերազմ է մեկնել հայկական 409-րդ
հրաձգային դիվիզիայի 964-րդ հրետանային գնդի կազմում որպես շարքային զինվոր:
Սկզբում մասնակցել է Մոզդոկի մոտ մղվող մարտերին: Այն ազատագրվելուց հետո
գործուղվել է Միջին Ասիա՝ ռազմական ուսումնարանում սովորելու, սակայն Տաշքեն-
դի մոտ գտնվող Չիրչիկ քաղաքի պահեստային գնդի հետ նա կրկին հայտնվում է պա-
տերազմական գործողությունների թեժ գծում, այս անգամ արդեն՝ 413-րդ հրաձգային
դիվիզիայի 982-րդ հրետանային գնդի կազմում: Մասնակցել է Տուլայի, Բրյանսկի,
Սմոլենսկի ազատագրման մարտերին, հասել մինչև Գերմանիա և Ցինգստ քաղաքի
մոտ տոնել հաղթանակը: Պարգևատրվել է շքանշաններով և մեդալներով:
Զորացրվելուց հետո Մկրտիչ Խանզադյանն անցել է մանկավարժական եռան-
դուն աշխատանքի՝ միաժամանակ սովորելով Երևանի Խաչատուր Աբովյանի անվան
մանկավարժական ինստիտուտի լեզվագրական ֆակուլտետում:
Նա իր մանկավարժական գործունեության 50 տարիների ընթացքում աշխատել
է Սպիտակի և Կոտայքի շրջանների տարբեր դպրոցներում՝ լինելով ուսումնական
մասի վարիչ և տնօրեն: 1971-1977 թվականներին նա աշխատել է Գեղաշենի միջնա-
կարգ դպրոցում որպես տնօրեն՝ միաժամանակ դասավանդելով պատմություն,
հայոց լեզու և գրականություն:
Մի քանի գրքերի հեղինակ է Մկրտիչ Խանզադյանը. 2000 թվին հրատարակել է
«Իմ հայրենի գյուղը՝ Փամբակի Լուսաղբյուրը»՝ փաստավավերագրական նյութերով
հագեցած գիրքը՝նվիրված 1988 թվականի Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատա-
կին, իսկ 2002-ին լույս է տեսել «Հիշողություններ վառոդահամ խրամատներից»
գիրքը՝ նվիրված Մեծ հայրենականում զոհված 68 լուսաղբյուրցիների պայծառ հիշա-
տակին:
Կյանքի վերջին տարիներին անվանի գրողն ու մանկավարժը շարունակում էր
ստեղծագործել և տպագրվել տարբեր թերթերում, հանդեսներում: Նա «Տաճար»
գրական-գեղարվեստական, կրթամշակութային, ուսումնագիտական հանդեսի խմբա-
գրական խորհրդի անդամ էր:
Մկրտիչ Խանզադյանը մահացել է 2013 թվին Բյուրեղավանում: