ԱՍԱՏՐՅԱՆ ԳԵՂԱՄ ԴԱՎԹԻ (ԳԵՂԱՇԵՆ 1938 թ)

          ԳԵՂԱՄ ԱՍԱՏՐՅԱՆ  (ԳԵՂԱՇԵՆ, 1938-1939)

       

       Գեղամ Դավթի Ասատրյանը ծնվել է 1913 թվականին Կոտայք գավառի 

Ճաթղռան (այժմ՝ ՀՀ Կոտայքի մարզ, Գեղաշեն) գյուղում:

       Գյուղի քառամյա դպրոցն ավարտելուց հետո սովորել է Ելղովանի (այժմ՝

Կոտայք գյուղի) յոթնամյա դպրոցում:

       Գեղամ Ասատրյանն սկզբում սովորել  ու ավարտել է մանկավարժական 

տեխնիկումը և 1934 թվականից զբաղվել մանկավարժությամբ:

       Աշխատանքին զուգահեռ 1934-1939  թվականներին նա սովորել է Երևանի

Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի կենսաբանության

ֆակուլտետում (հեռակա ուսուցմամբ):

       1942-1943-ին եղել է Գառնիի միջնակարգ դպրոցի տնօրեն:

Մինչև 1944 թիվը նա աշխատել է Կոտայքի շրջանի Նոր գյուղ, Ելղովան, Ձորաղ-

բյուր, Գառնի գյուղերի միջնակարգ և ութամյա դպրոցներում որպես ուսուցիչ և

տնօրեն:

       1944 թվականին նրան տեղափոխել են հայրենի գյուղ, և աշխատել է արդեն

միջնակարգ դպրոցի տնօրեն (1938-1939 ուստարվանից դպրոցը դարձել է միջ-

նակարգ): 4 ամիս աշխատելուց հետո նա աշխատանքի է անցել Կոտայքի շրջա-

նային կոմիտեում:

       1944-ից մինչև 1947 թվականը աշխատել է Կոտայքի շրջսովետի գործկոմում

որպես ժողովրդական կրթության բաժնի վարիչ, իսկ 1947-ից մինչև 1951թվակա-

նի մարտ ամիսը Գեղամ Ասատրյանը   եղել է Կոտայքի շրջկոմի քարտուղար:

1951-ից մինչև 1986 թվականը  նա աշխատել է Քանաքեռի Խաչատուր Աբովյանի

անվան միջնակարգ դպրոցում որպես տնօրեն, որից հետո անցել է անհատական

թոշակի՝ շարունակելով աշխատել որպես քիմիայի ուսուցիչ:

     Մանկավարժության բնագավառում կատարած նրա աշխատանքը  բարձր է

գնահատվել կառավարության կողմից. տարբեր տարիներին պարգևատրվել է

բազմաթիվ մեդալներով ու պատվոգրերով, իսկ 1966 թվականի հոկտեմբերի 1-ին

նրան շնորհվել է  ՀՍՍՀ «Վաստակավոր ուսուցիչ» կոչում:

      2001 թվականի սեպտեմբերի 27-ին դարձել է Քանաքեռ-Զեյթուն համայնքի

«Պատվավոր անդամ»:

      Գեղամ Ասատրյանը 1966 թվականին գրել է «Քանաքեռի Խ. Աբովյանի անվան

միջնակարգ դպրոցի 100-ամյա պատմությունը», իսկ 1990 թվականին՝ «Պատմա-

կան Քանաքեռը և քանաքեռցիները» գրքերը:

     1997 թվականին  Գեղաշենի դպրոցի հիմնադրման 85-ամյակի կապակցու-

թյամբ լույս է ընծայել հայրենի գյուղի՝ Ճաթկռան- Հրազդան-Գեղաշենի մասին

«Կոտայքի Գեղաշենի պատմությունը» գիրքը: 

      Վաստակավոր մանկավարժը մահացել է 2003 թվականին:

Հեղինակություն © 2024 Geghashenschool։ Բոլոր իրավունքները պահպանված են։
Joomla-ն ազատ ծրագրաշար է, որը տարածվում է GNU GPL արտոնագրով։