Հայտարարություն թափուր աշխատատեղերի մասին
Հայտարարություն
Հայտարարվում է մրցույթ՝ ՀՀ Կոտայքի մարզի <<ԳեղաշենիՌազմիկՍտեփանյանիանվանմիջնակարգդպրոց>> ՊՈԱԿ-ի ֆիզկուլտուրայի (22 դասաժամ), անգլերենի(18 դասաժամ) , դասվարի (13 դասաժամ ) , ռուսաց լեզվի (22 դասաժամ ) ուսուցիչների թափուր տեղերի համար:Մրցույթն անցկացվում է երկու փուլով՝ թեստավորման և հարցազրույցի:
Թեստավորման փուլն անցկացվում է ՝ ըստ ՀՀ ԿԳՄՍՆ մշակած հարցաշարի:
Հարցազրույցի փուլի հարցաշարը կազմում է հաստատությունը և յուրաքանչյուր մասնակցի հետ հարցազրույցն անցկացնում առանձին:
Մրցույթին մասնակցելու համար պետք է ներկայացնել՝
- դիմում (Ձև 1), մեկ լուսանկար 3x4 չափի,
- բարձրագույն կրթությունը հաստատող փաստաթուղթ(դիպլոմ),
- անձը հաստատող փաստաթուղթ,
- «Հանրակրթության մասին»ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասի համապատասխան ª աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանք աշխատավայրից և աշխատանքային գրքույկի պատՃենը( առկայության դեպքում)
- ինքնակենսագրություն (Ձև 5),
- այլ պետությունների քաղաքացիները ` ՀՀ-ում աշխատելու իրավունքը հավաստող փաստաթուղթ,
- ՀՀ արական սեռի քաղաքացիները՝ նաև զինվորական գրքույկ,
- հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հավաստող փաստաթղթեր (առկայության դեպքում),
- որակավորման տարակարգ ունենալու դեպքում՝ հավաստող փաստաթուղթ:
Տնօրենի կողմից նշանակված պատասխանատու անձը փաստաթղթերի բնօրինակները համեմատում է պատճենների հետ և բնօրինակները վերադարձնում: Եթե ներկայացված փաստաթղթերի ցանկն ամբողջական չէ , կամ առկա են թերություններ, մասնակիցը կարող է մինչև փաստաթղթերի ընդունման ժամկետի ավարտը վերցնել և համալրել դրանք:
Փաստաթղթերն ընդունվում են սույն հայտարարության հրապարակման օրվանից մինչև սեպտեմբերի 6-ը ներառյալ, ամեն օր՝ ժամը 10:00-ից 15:00-ը, բացի շաբաթ, կիրակի և այլ ոչ աշխատանքային օրերից; Մրցույթը տեղի կունենա սեպտեմբերի 9-ին՝ ժամը 15:00-ին, ՀՀ Կոտայքի մարզի Գեղաշենի Ռազմիկ Ստեփանյանի անվան միջնակարգ դպրոցում(հասցե՝1-ինփողոց, 83):
Տեղեկությունների համար զանգահարել` (094) 77-30 -97, (099) 77-30 - 97 հեռախոսահամարներով: