Հրաժեշտի հանդես առաջին ուսուցչին
2017 թվականի մայիսի 15-ին Գեղաշենի Ռազմիկ Ստեփանյանի անվան միջնակարգ դպրոցի 4-րդ <<Ա>> և 4-րդ <<Բ>> դասարանների աշակերտեները տոնական հանդեսով հրաժեշտ տվեցին տարրական դպրոցին և իրենց առաջին ուսուցչուհիներին՝ երգեր,գովեստի խոսքեր ձոնելով նրանց:Չորս տարի առաջ այս աշակերտները մուտք գործեցին գիտելիքների դարբնոց:
Մայիսի 15-ին տեղի ունեցավ 4-րդ <<Ա>> դասարանի <<Հրաժեշտ դասվարին>> կազմակերպած ավարտական հանդեսը:Հանդեսին մասնակցում էին բոլոր 25 աշակերտները:
4-րդ <<Ա>> դասարանի հանդեսը սկսվեց <<Ուրախ առավոտը>> երգով:Լսվեցին շատ խոսքեր իրենց դասվարին հրաժեշտ տալու կապակցությամբ:Յուրաքանչյուր աշակերտ ելույթ ունեցավ յուրովի՝ արտահայտելով իր սերն ու հարգանքը իրենց սիրելի դասվարի,առաջին ուսուցչուհու մասին,որին իրենք իրենց խոսքերով անվանեցին <<երկրորդ մայր>>:Հանդեսին հնչեցին նաև
<<Իմ ուսուցիչ>>
<<Ուսուցչուհուս մոտ>>
<<Մանկություն>>
<<Ճերմակել է ուսուցչուհիս>>
Երգերը, որոնք հնչում էին աշակերտների սրտի խորքերից:
4-րդ <<Բ>> դասարանի միջոցառման խորագիրն էր <<Աշխարհի յոթ հրաշալիքները>>,որի ընթացքում աշակերտները հանդես եկան հուզիչ բանաստեղծություններով,հեղինակների երգերով:
Սկիզբը ազդարարվեց ողջույնի խոսքով:Երեխաները համառոտ ներկայացրին աշխարհի յոթ հրաշալիքները:
Երեխաների պատկերացմամբ աշխարհի յոթ հրաշալիքներ են նաև <<մարդը>>, <<հայրենի հողը>>,<<մայրը>>,<<մանուկները>>,<<կյանքը>>,<<սիրտը>>,<<սերը աշխատանքի նկատմամբ>>,որոնք չեն նշվում պաշտոնապես:Այս յոթ հրաշալիքների վերաբերյալ հնչեցին բանաստեղծություններ,երգեր,իսկ շվիի մեղմահնչյուն մեղեդու ձայնը զգացնել տվեց հայրենի հողի շունչն ու բույրը,նրա կարևորությունը,սուրբ,թանկ և միակը լինելը: Նրանք առաջարկեցին հրաշալիք կոչել նաև յուրաքանչյուր ուսուցչի,քանի որ կարելի է ապրել առանց բուրգի,սակայնառանց լույսի,հայրենիքի ապրել հնարավոր չէ:
Աշակերտները նշեցին,որ ուսուցիչը ստեղծվել է Աստծո հաճությամբ,որ նրանց ակունքը սկիզբ է առնում Այբ,Բեն,Գիմ,Դա-ից:Մեր ոսկեղենիկ լեզվի հրաշալի բառերով բացահայտեցին հետաքրքիր մի աշխարհ՝ ի ցույց դնելով չորս տարիների ընթցքում ամբարած գիտելիքները,գիտելիքներ,որոնց շնորհիվ նրանք կառնեն թևեր և կճախրեն գիտության անհուն տիեզերքում:
Միջոցառման ընթացքում հնչեցին <<Մեսրոպաշունչ հայոց տառեր>>, <<Զինվորիկի երգ>>,<<Մայր>>,<<Զարթնիր Մասիս>>,<<Երազ իմ,երկի՛ր հայրենի>>, <<Ճերմակել է ուսուցչուհիս>> երգերը:
Հանդեսի վերջում ելույթ ունեցան դասվարները և հրաժեշտի խոսք ասացին աշակերտներին:
Աշակերտների համեստ ելույթը գնահատեց և ուսման մեջ հաջողություն ցանկացավ միջին դպրոցում տնօրենի կրթական աջակցությունների գծով տեղակալ Ռոզա Սարգսյանը:
4-րդ դասարանների աշակերտենրը իրենց գեղեցիկ կատարումներով հրաժեշտ տվեցին տարրակն դպրոցին և ուսուցիչներին՝ ոտք դնելով միջին դպրոց: