Մեր մասին

      Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի «Գեղաշենի Ռազմիկ Ստեփանյանի անվան միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունը շահույթ ստանալու նպատակ չհետապնդող, իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող (պետական գրանցման վկայական 03Ա057309՝ տրված 20.01.2003թ.), ՀՀ ԿԳ նախարարի 2010 թվականի մայիսի 5-ի թիվ 471-Ա/Ք, թիվ 473-Ա/Ք, թիվ 475-Ա/Ք հրամաններով տրված լիցենզիաների համաձայն՝ տարրական, հիմնական և միջնակարգ հանրակրթական ընդհանուր ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություն է:
         2012 - 2013 ուստարում դպրոցում հիմնվեց նախակրթարան, որն իրականացնում է այլընտրանքային նախադպրոցական կրթական ծրագիր՝ համաձայն ՀՀ ԿԳ նախարարի 2017 թվականի հոկտեմբերի 31-ի 1237-Ա/2 հրամանի:

                             1.Նախադպրոցական կրթական ծրագիր

                             2.Տարրական ընդհանուր կրթական ծրագիր

                             3.Հիմնական ընդհանուր կրթական ծրագիր

                             4.Միջնակարգ ընդհանուր կրթական ծրագիր

                    Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի «Գեղաշենի Ռազմիկ Ստեփանյանի անվան միջնակարգ դպրոց»                ՊՈԱԿ-ը հանդիսանում է Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի «Գեղաշենի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի,                    նախկինում՝ «Գեղաշենի միջնակարգ դպրոց» պետական հիմնարկի (2002 թվականի մարտի 11-ից) իրավահաջորդը:                  Հայաստանի Հանրապետւթյան Կոտայքի մարզպետի 2013 թվականի մարտի 6-ի N61-Ա կարգադրության համաձայն՝                  դպրոցն անվանակոչվել է «Գեղաշենի Ռազմիկ Ստեփանյանի անվան միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ։    

     Դպրոցն ունի 58 հոգանոց աշխատակազմ, 42 հոգուց կազմված մանկավարժական կոլեկտիվ՝ որոնցից 38-ն ունի բարձրագույն, 4-ը՝ միջին մասնագիտական կրթություն: Կոլեկտիվի բոլոր անդամները բարձր գիտակցումով և պատասխանատվությամբ լծված են սաների կրթության, դաստիարակության գործին: Ցանկացած մանկավարժ յուրաքանչյուր սանի հետ իրականացվող կրթության և դաստիարակության գործընթացները կարևորում է հավասարապես. աշակերտներին համակողմանի գիտելիքներ տալուց, անհրաժեշտ հմտություններ, կարողություններ ձևավորելուց պակաս կարևոր չէ մարդկային որակների, բնավորության գծերի, մարդ անհատների ձևավորումը: 
              Ուսուցման և դաստիարակության միասնականության սկզբունքով առաջնորդվելով ՝ մանկավարժներն օգնում են յուրաքանչյուր աշակերտի ինքնահաստատմանը, մատաղ սերնդին նպատակամղում են գիտակցելու և ճանաչելու իրենց մշակույթը, պատմությունը,ազգային ու համամարդկային արժեքները:  

       2018-2019 ուսումնական տարում դպրոցում կազմավորվել է 23 դասարան՝ 571 աշակերտով, նախակրթարանի 2 խումբ՝ 45 սանով/երկրորդ կիսամյակում՝ 55/:

 

Հեղինակություն © 2019 School: Բոլոր իրավունքները պահպանված են: