ԱՌԱՔԵԼՅԱՆ ՍԵՐՅՈԺԱ ՄՈՒՇԵՂԻ (ԳԵՂԱՇԵՆ 1981-1988 թթ)

 

 

Սերյոժա Մուշեղի Առաքելյանը ծնվել է 1941 թվականի ապրիլի 8-ին Կոտայքի

մարզի Գեղաշեն գյուղում (նախկինում՝ Աբովյանի շրջան, գյուղ Հրազդան):

        1949-1959  թվականներին  սովորել  է Հրազդանի միջնակարգ դպրոցում  (այժմ՝

Գեղաշեն):

        1959-ին աշխատել է Հրազդանի շրջանի (այժմ՝ Կոտայքի մարզ) Ալափարս գյու-

ղում:

        1961 թվականին զորակոչվել է խորհրդային բանակ, ծառայել Էստոնիայում,

այնուհետև՝ Կուբայում՝ խորհրդային զորքերի կազմում մասնակցելով  կուբայական

հեղափոխությանը: Զորացրվել է 1964-ին:

        1968 թվականին ընդունվել է Կիրովականի (այժմ՝Վանաձորի)  մանկավարժա-

կան ինստիտուտի ընդհանուր մաթեմատիկայի բաժինը և լրիվ դասընթացն ավար-

տել 1974 թվին:

        1968-ին  աշխատանքի է ընդունվել Գեղաշենի միջնակարգ դպրոցում, դասա-

վանդել է ֆիզիկա, մաթեմատիկա առարկաները և հետո աշխատել որպես տնօրեն:

        1975-ին մասնակցել է տնօրենների որակավորման բարձրացման ֆակուլտետի

դասընթացներին որպես ազատ ունկնդիր:

        Աշխատել է նաև հարևան Զովքի միջնակարգ դպրոցում որպես տնօրեն:

        1981-ին նշանակվել է Գեղաշենի միջնակարգ դպրոցի տնօրեն և աշխատել է

մինչև 1988 թվականը:

        1988-ից մինչև 1993 թվականը համատեղության կարգով աշխատել է Գեղաշե-

նում և Աբովյանի շրջանային ժողկրթբաժնում:

        Մահացել է 1993 թվականի դեկտեմբերի 7-ին: 

        Ամուսնացած էր, ունի երեք զավակ և թոռներ:

Հեղինակություն © 2024 Geghashenschool։ Բոլոր իրավունքները պահպանված են։
Joomla-ն ազատ ծրագրաշար է, որը տարածվում է GNU GPL արտոնագրով։