ՔՈՉԱՐՅԱՆ ՌԱԶՄԻԿ ՌԱՖԻԿԻ (1977-1981թթ)

  

          Ռազմիկ Ռաֆիկի Քոչարյանը ծնվել է 1950  թվականի ապրիլի 21-ին Կոտայքի

մարզի Գեղաշեն գյուղում:

        1956-1957 ուսումնական տարում ընդունվել և 1965-1966-ին ավարտել է տեղի

միջնակարգ դպրոցի 10-րդ դասարանը:

        1966-1971 թվականներին սովորել և ավարտել է Երևանի Խաչատուր Աբովյանի

անվան հայկական մանկավարժական ինստիտուտի մաթեմատիկայի ֆակուլտետը:   

        1971 թվականի օգոստոսի 17-ին նշանակվել է Գեղաշենի միջնակարգ դպրոցի

ուսումնական մասի վարիչ:

        1972 թվականի ապրիլի 27-ին նա զորակոչվել է  խորհրդային բանակ, ծառայել

մինչև 1973 թվականի ապրիլի 3-ը: Ծառայությունն ավարտելուց հետո շարունակել է

նույն աշխատանքը Գեղաշենի միջնակարգ դպրոցում:

        1977 թվականի մայիսի 16-ին Ռազմիկ Քոչարյանը նշանակվել է Գեղաշենի միջ-

նակարգ դպրոցի տնօրեն և աշխատել մինչև 1981թվականը:

        1981 թվականի ապրիլի 2-ից մինչև այժմ նա աշխատում է ԿԳՆ Աբովյանի թիվ 4

հատուկ արհեստագործական պրոֆտեխնիկական ուսումնարանում որպես տնօրեն: 

 

Հեղինակություն © 2020 School: Բոլոր իրավունքները պահպանված են: