ԽԱՆԶԱԴՅԱՆ ՄԿՐՏԻՉ ՄԻՆԱՍԻ (ՍՊԻՏԱԿ 1971-1977 թթ)

 

 

 

Խանզադյան Մկրտիչ Մինասի   (Սպիտակ, 1971-1977 թթ.)    

 

Մկրտիչ Մինասի Խանզադյանը ծնվել է 1923 թվականին Սպիտակի շրջանի

Լուսաղբյուր գյուղում:

        1941 թվականի հունիսի 20-ին ավարտել է հայրենի գյուղի միջնակարգ դպրո-

ցը և մեկնել ռազմաճակատ:

        1942 թվականի հունիսի 22-ին սկսված Հայրենական մեծ պատերազմը 18-ամյա

պատանուն առնում է իր հորձանուտի մեջ: 1942-1947 թվականներին ծառայել է խոր-

հըրդային բանակում: 1942 թվականի դեկտեմբերից մինչև պատերազմի ավարտը

եղել է ռազմաճակատի տարբեր հատվածներում:

Մկրտիչ Խանզադյանը Հայրենական մեծ պատերազմ է մեկնել հայկական 409-րդ

հրաձգային դիվիզիայի 964-րդ հրետանային գնդի կազմում որպես շարքային զինվոր:

Սկզբում մասնակցել է Մոզդոկի մոտ մղվող մարտերին: Այն ազատագրվելուց հետո

գործուղվել է Միջին Ասիա՝ ռազմական ուսումնարանում սովորելու, սակայն Տաշքեն-

դի մոտ գտնվող Չիրչիկ քաղաքի պահեստային գնդի հետ նա կրկին հայտնվում է պա-

տերազմական գործողությունների թեժ գծում, այս անգամ արդեն՝ 413-րդ հրաձգային

դիվիզիայի 982-րդ հրետանային գնդի կազմում: Մասնակցել է Տուլայի, Բրյանսկի,

Սմոլենսկի ազատագրման մարտերին, հասել մինչև Գերմանիա և Ցինգստ քաղաքի

մոտ տոնել հաղթանակը: Պարգևատրվել է շքանշաններով և մեդալներով:

        Զորացրվելուց հետո Մկրտիչ Խանզադյանն անցել է մանկավարժական եռան-

դուն աշխատանքի՝ միաժամանակ սովորելով Երևանի Խաչատուր Աբովյանի անվան

մանկավարժական ինստիտուտի լեզվագրական ֆակուլտետում:

        Նա իր մանկավարժական գործունեության 50 տարիների ընթացքում աշխատել

է Սպիտակի և Կոտայքի շրջանների տարբեր դպրոցներում՝ լինելով ուսումնական

մասի վարիչ և տնօրեն: 1971-1977 թվականներին նա աշխատել է Գեղաշենի միջնա-

կարգ դպրոցում որպես տնօրեն՝ միաժամանակ դասավանդելով պատմություն,

հայոց լեզու և գրականություն:

Մի քանի գրքերի հեղինակ է Մկրտիչ Խանզադյանը. 2000 թվին հրատարակել է

«Իմ հայրենի գյուղը՝ Փամբակի Լուսաղբյուրը»՝ փաստավավերագրական նյութերով

հագեցած գիրքը՝նվիրված 1988 թվականի Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատա-

կին, իսկ 2002-ին լույս է տեսել «Հիշողություններ վառոդահամ խրամատներից»

գիրքը՝  նվիրված Մեծ հայրենականում զոհված 68 լուսաղբյուրցիների պայծառ հիշա-

տակին:

Կյանքի վերջին տարիներին անվանի գրողն ու մանկավարժը շարունակում էր

ստեղծագործել և տպագրվել տարբեր թերթերում, հանդեսներում: Նա «Տաճար»

գրական-գեղարվեստական, կրթամշակութային, ուսումնագիտական հանդեսի խմբա-

գրական խորհրդի անդամ էր:

        Մկրտիչ Խանզադյանը մահացել է 2013 թվին Բյուրեղավանում:

Հեղինակություն © 2020 School: Բոլոր իրավունքները պահպանված են: