ՍՏԵՓԱՆՅԱՆ ՌԱԶՄԻԿ ԳԵՂԱՄԻ (ԳԵՂԱՇԵՆ 1961-1969 թթ)

 

ԳԵՂԱՇԵՆԻ ՄԻՋՆԱԿԱՐԳ ԴՊՐՈՑԻ ՆԱԽԿԻՆ ՏՆՕՐԵՆ ՌԱԶՄԻԿ ՍՏԵՓԱՆՅԱՆԻ

«ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԱԳՐՈՒԹՅԱՆ ՏԵՐՄԻՆՆԵՐԻ ԲԱՑԱՏՐԱԿԱՆ ԲԱՌԱՐԱՆ»

ԳՐՔԻ ԱՌԱՋԱԲԱՆԸ՝ « ԽՈՍՔ ՀԱՐԳԱՆՔԻ» ԽՈՐԱԳՐՈՎ

 

       «Աշխարհագրական բառարան» գրքի հեղինակ Ռազմիկ Գեղամի Ստեփանյանը

ծնվել է 1929 թվականի փետրվարի 8-ին ՀՍՍՀ Աբովյանի շրջանի Հրազդան (այժմ՝ ՀՀ 

Կոտայքի մարզ, Գեղաշեն) գյուղում:

       Լինելով կազմակերպված, հետաքրքրասեր ու պրպտող մտքի տեր անձնավորու-

թյուն՝ նա իր մանկավարժական գործունեության ողջ ընթացքում՝ թե՛ դպրոցական

և թե՛ շրջանային ղեկավար պաշտոններ վարելիս, հարազատ մնաց իր վեհ կոչմանը:

       Աշխարհագրության վերաբերյալ շրջանային ու հանրապետական մամուլում նա

հանդես է եկել բազմաթիվ ու բազմաբնույթ հոդվածներով, որոնք նոր հետք են թողել

գիտության բնագավառում:

       Ռազմիկ Ստեփանյանի կյանքի հիսուն տարիներն անցան՝ լցված անհանգիստ

ժամանակի զարկերով և հայրենիքին ծառայելու անկոտրում կամքով: Նա գործի ու

աշխատանքի նվիրյալ էր, ավագ ընկեր և խորհրդատու, հանրագիտարան- ուսուցիչ:

Ամեն ինչ նա ձեռք էր բերել և՛ դպրոցական, և՛ ուսանողական տարիներին: Ավարտե-

լով Երևանի Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական

ինստիտուտը՝ նա դարձավ քարտեզի և լանդշաֆտ հանրագիտարանի նորօրյա մեկ-

նաբանն ու վերծանողը: Երկար տարիների ընթացքում նրա կատարած հետազոտու-

թյուններն ու որոնումներն իր մասնագիտության բնագավառում, հիրավի, ծնունդ

պիտի տային այս եզակի և նոր գրքի ստեղծմանը, որը, ավա՜ղ, նա չտեսավ:

       Ժամանակի և տարածության մեջ անեզր ու անսպառ էր նրա միտքը, ծավալուն՝

նրա երևակայության հետագիծը: Քաջատեղյակ լինելով ամեն օր բնությանն ու նրա

երևույթներին, ժամանակի փոթորկուն կյանքին, ինչպես նաև աշխարհագրությանն

առնչվող յուրաքանչյուր երևույթին, բառին ու ծագումնաբանությանը՝ նա յուրօրինակ

բառարան-դասագիրք է թողել ընթերցողին, որով և ավելի է հորդացել մեր գիտության

աշխարհագրական գետը: Նրա գիրքը սնվում է հայրենական լիճ ու վտակից և հոսում

է դեպի համաշխարհային օվկիանոս:

        Աշխարհագրության, հայրենի բնության բնագավառում այս գիրք-տեղեկատուն

կունենա, անշուշտ, իր ուրույն տեղը մինչև այսօր հրատարակված հանրագիտարա-

նային բազմաբովանդակ ընդգրկում ունեցող մյուս գրքերի շարքում:

       Հայրենական գիտության երախտավոր Ռազմիկ Ստեփանյանն իր բոլոր սաներին

թողել է այս մեծ պատգամը. «Կյանքն աշխարհում ամենահետաքրքիր ու հարուստ

երևույթն է: Այն բովանդակալից և պատվով ապրելու համար քո իսկ խելքով ու քրտին-

քով դարձրու՛ էլ ավելի հետաքրքիր: Օգտվի՛ր Աստծո տված քո շնորհից, և այն կլինի

քո ամենամեծ հարստությունը»:

        Նա մարդ էր մեծատառով, մասնագետ էր՝ զինված խոր գիտելիքներով, ամեն

առարկայի տեսանկունից կյանքին իր աչքերով նայող և բազմակողմանիորեն զար-

գացած անհատ, մտավորական՝ անսպառ եռանդով, հայր ու ամուսին՝ իրեն յուրա-

հատուկ նահապետական կերպարով:

        Խստապահանջ մանկավարժի անունը և աշխատելու ոճը քայլող գիտնականի

խորհրդանիշ է եղել յուրաքանչյուր աշակերտի համար, ով դպրոցական տարիներին 

նրա սանը լինելու երջանկությունն է ունեցել:     

        Աշխարհագրագետ պապի անավարտ գործը շարունակեց նրա անվանակիր մեծ

թոռը՝ մասնագիտությամբ տնտեսագետ Ռազմիկ Ստեփանյանը, որի ջանքերով

տպագրվեց բովանդակալից ու հետաքրքրաշարժ գիրք: Այն սիրո և խոր երախտա-

գիտության հուշարձան է, որը թոռը կանգնեցրեց  ուսուցիչ պապիկի ծննդյան 80-ամյա

հոբելյանին:

        «Աշխարհագրական բառարան» գիրքը մի նոր ճրագ է «աշխարհագրություն»

առարկայի բնագավառում՝ գիտության բազմաշերտ էջերը և մութ անկյունները վառ 

լուսավորելու համար: Սա նաև աշխարհաճանաչողության օգտակար կողմնացույց է՝

տարիների տքնաջան աշխատանքի կնիքը վրան:

 

                             Սիրով և երախտագիտությամբ՝ Գեղաշենի Ռազմիկ Ստեփանյանի

                             անվան միջնակարգ դպրոցի հայոց լեզվի և գրականության 

                             ուսուցչուհի  Գոհար Ղազարյան

 

 

 

 

 

 

Հեղինակություն © 2020 School: Բոլոր իրավունքները պահպանված են: