ԱՂԱԽԱՆՅԱՆ ԵՂԻՇԵ ԱՐՇԱԿԻ (1913-1921 թթ)

 

 

Եղիշե Արշակի Աղախանյան(ց)ը  ծնվել է 1890 թվականի հոկտեմբերի 16-ին

Արևմտյան Հայաստանի Իգդիր քաղաքում:

Երևանի ուսուցչական սեմինարիան ավարտելուց  հետո 1913 թվականին նշա-

նակվել է Կոտայքի շրջանի Ճաթկռան գյուղի դպրոցի վարիչ և ուսուցիչ ու աշխատել

յոթ տարի:

1919 թվին քաղաքական տարաձայնությունների պատճառով նրան ազատել են

վարիչի պաշտոնից,  աշխատել է որպես ուսուցիչ: Որոշ ժամանակ անց տեղափոխել

են աշխատանքի Զանգիբասարի (Մասիս) շրջանի Թազաքյանդ գյուղում: Խորհրդային

կարգեր հաստատվելուց հետո՝ 1921 թվականի հունվարի 29-ին, նորից նշանակվել է

Ճաթկռան գյուղի դպրոցի տնօրեն և ուսուցիչ: Դասավանդել է մի քանի առարկա

(ինչպես այն ժամանակ ընդունված էր)՝  հայոց լեզու, ռուսաց լեզու, մաթեմատիկա,

բնագիտություն, պատմություն, աշխարհագրություն, երգ: Ճաթկռանում աշխատելու

տարիներին  էլ ամուսնացել է դպրոցի ուսուցիչ Տեր Մեսրոպի աղջկա՝ Արշանուշի

հետ, և ունեցել են երեք երեխա:

       Եղիշե Աղախանյանը կռվել է դաշնակների դեմ, որոնք էլ 1919 թվականին նրան

ընտանիքի  հետ միասին  աքսորել են մալարիայով վարակվածմի վայր, որտեղ կինն

ու երեխաները մահացել են (հավանաբար սա Զանգիբասարում աշխատած ժամանա-

կաշրջանն  է):

        ԽՍՀՄ-ի  կազմավորվելուց հետո աշխատել է Հայաստանի ժողկոմխորհ-ում, որն

այն տարիներին ղեկավարում է Բունիաթ Զադեն: 

1922 թվականին նա Ժողկոմխորհ-ից գործուղվել է Լենինգրադ՝ սովորելու 1918

թվականին բացված Գերցենի անվան մանկավարժական ինստիտուտի բնագիտական

ֆակուլտետի քիմիայի  բաժնում՝ պրոֆեսոր Վերխովսկու մոտ: Ուսման տարիներին

նա թոշակ է ստացել Անդրկովկասյան ֆեդերացիայից:

1926 թվականին  նա ավարտել է ինստիտուտը և ամուսնացել Վալենտինա Ալեք-

սեևնա Ժեգալովոյ-Աղախանյանի հետ: Երկրորդ ամուսնությունից ևս ունեցել է երեք

զավակ՝ մեկ տղա և երկու աղջիկ: Տղան՝ Օքմիրը,  ծնվել է 1927 թվականին, մեծ աղջի-

կը՝ Ռոզան՝ 1929-ին, իսկ փոքրը՝ Ժերմենան՝ 1933-ին:

Ինստիտուտն ավարտելուց հետո շարունակել է ուսումը ասպիրանտուրայում:

Դրանից  հետո աշխատել է դպրոցում՝ որպես ուսուցիչ, այնուհետև Գերցենի անվան

ինստիտուտում դասավանդել է քիմիա, ավելի ուշ աշխատել է հրշեջազինվորական

պաշտպանության  դպրոցում: Հրշեջական քիմիայի ասպարեզում հասել է մեծ հաջո-

ղությունների. նա հայտնաբերել է տարբեր չափի ու կառուցվածքի կրակմարիչներ՝

տարբեր տիպի ռեակտիվների հրդեհման դեպքում կիրառելու նպատակով:  Այդ բնա-

գավառում  ունեցել է հեղինակային իրավունքի մի քանի վկայականներ՝ գիտության

մեջ կարևոր հայտնագործությունների համար:

Հայրենական  մեծ  պատերազմից  առաջ Եղիշե Աղախանյանը աշխատել է կիրա-

ռական քիմիայի պետական ինստիտուտում (ГИПX), զբաղվել սինթետիկ կաուչուկի 

արտադրության հիմնախնդիրներով:                                  

        Ձեռք բերած հաջողությունների և գիտական ոլորտում ունեցած նվաճումների 

համար մի խումբ գործընկերների հետ նա ևս արժանացել է պետական պարգևների

ու շքանշանների:

Պատերազմի ժամանակ  Լենինգրադում նա ընտանիքով մնացել է շրջափակման

մեջ: Հենց այնտեղ էլ ՝ շրջափակված Լենինգրադում, սովից մահացել է նրա մայրը՝

Եղիսաբեթ Մանուկի Աղախանյանը:

1942 թվականի մարտին գերցենյան ինստիտուտի հետ նրա ընտանիքը ևս տեղա-

հանվեց Կիսլովոդսկ քաղաք, որտեղ էլ շարունակեցին իրենց գործունեությունը:

Գերմանական զորքերի առաջխաղացման և հաճախակի ռմբակոծությունների

պատճառով 1942  թվականի աշնանը կրկին տեղափոխվեցին ուրիշ վայր՝ այս անգամ

արդեն Չելյաբինսկի մարզի Կիշտիմ քաղաք:

         Բոլոր տեղափոխությունների ընթացքում նա մնաց իր կոլեկտիվի հետ և չդադա-

րեցրեց անձնվեր աշխատանքը նույնիսկ պատերազմի ու սովի տարիներին, երբ ռում-

բերն էին որոտում, և կտրված էր կապը ամեն կողմից:

1944-ին՝ Լենինգրադի բլոկադայից հետո, ինստիտուտն իր ամբողջ անձնակազմ-

մով վերադարձավ Լենինգրադ, և անվանի գիտնականը նորից շարունակեց դասախո-

սական գործունեությունը. դասավանդում էր քիմիա իրեն շատ հարազատ դարձած

ինստիտուտում, հետագայում՝ նաև դպրոցում ու շինարարական տեխնիկումում:

 50-ական թվականներին քիմիական գիտությունների դոկտոր-պրոֆեսոր էր:

1957 թվականին Եղիշե Աղախանյանն անցել է պետական թոշակի և մահացել      

1971 թվականի նոյեմբերի 27-ին ու թաղվել Լենինգրադում:

Աշխատելով Ռուսաստանի հյուսիսային մայրաքաղաքում՝ նա հոգով, կենցաղով,

մտածելակերպով մնաց հայ՝ պաշտելով իր հայրենիքը: Լինելով կրթության գործի

նվիրյալ ու մեծ հայրենասեր՝ երբեք չմոռացավ իր երկիրն ու մայրենի  լեզուն:

Հաճախ է այցելել Հայաստան, հանդիպել պետական գործիչների, աշխատանքային

ընկերների և հայրենակիցների հետ, հպարտացել երկրի նվաճումներով, եղել հայրե-

նիքի՝ իրեն հետաքրքրող շատ ու շատ վայրերում, իսկ վերադարձին իրեն հետ տարել

է հայկական գրքեր՝  հայոց պատմության, մշակույթի և մասնագիտության վերաբեր-

յալ: Տանում էր նաև բազում հետաքրքիր հուշեր ու նորություններ, պատմում բոլորին:

Եվ դրանից հետո Լենինգրադում հարազատների ու ծանոթների ամեն այցելություն

իր ընտանիք վերածվում էր հայկական ավանդական տոնի, երբ բոլոր հայերը միա- 

սին «սուզվում էին» մայրենի լեզվի մեջ:

Այցելելով Հայաստան՝ նա  հարստացնում էր ազգի պատմության, համաշխար- 

հային գիտության և կրոնի վերաբերյալ իր գիտելիքները:  Տարիների ընթացքում հա-

վաքած տեղեկությունների և նորանոր փաստերի հիմա վրա վերականգնում էր իրենց

տոհմի և հայ ազգի ամբողջական տոհմածառերը:

Մեծանուն հայ գիտնականը մնացել էր Լենինգրադում միայն այն պատճառով, որ

սիրում  էր իր ընտանիքը՝ կնոջն ու երեխաներին (առաջինի կորուստը՝ և կնոջ, և երե-

խաների, անչափ ծանր էին ազդել նրա վրա), կյանքի գնով փորձում էր նա նույնիսկ

հեռու-հեռվից էլ ծառայել ժողովրդին և որպես հայ օտար միջավայրում զարգացնել

գիտության այդ նոր ճյուղը: Նա փորձագետ-քիմիկոս էր, բազմակողմանիորեն զարգա-

ցած անձնավորություն և գերազանց գիտեր ողջ ռուսական ու համաշխարհային պատ-

մությունը, մաթեմատիկա, աշխարհագրություն: Ուներ հարուստ գրադարան, որից

ժամանակին շատերն են օգտվել: Հետագայում մի քանի գրքեր ուղարկել է Հայաստան՝

այն ժամանակ Գեղաշենի միջնակարգ դպրոցի տնօրեն Ռազմիկ Ստեփանյանին:

Մի առիթով որդին կատակով հարցրել է հորը, թե ինչից է, որ նույնիսկ ծեր տա-

րիքում նա այդքան կենսուրախ է և լավ տեսք ունի: Հայրը պատասխանել է. «Դա, տը-

ղաս, նրանից  է, որ ես հիմա էլ աշխատում եմ դպրոցում՝ երիտասարդների հետ ու

նրանց միջավայրում»:

Մեծ հայրենասերի մահից  հետո նրա ունեցած ամբողջ արխիվը պահպանվել է

փոքր դստեր՝ Ժերմենա Աղախանյանի մոտ, որն ապրում է Լենինգրադում:   

1981 թվականին մահացել է Եղիշե Աղախանյանի կինը և թաղվել Լենինգրադում՝

ամուսնու կողքին:

Ամբողջ կյանքում նա իրեն համարեց իր հայրենիքին ծառայող հայ, իսկ մայրե-

նի լեզուն՝ հայերենը:

1964  թվականին Եղիշե Աղախանյանը եղել է Գեղաշենում, հանդիպել դպրոցի

կոլեկտիվի և աշակերտության հետ. չէ՞որ հենց այստեղ՝ Ճաթկռան-Գեղաշենում էր

նա ստացել իր աշխատանքային մկրտությունը, այստեղ էր ընտանիք կազմել գյուղի

քահանա Տեր Մեսրոպի աղջկա՝ Արշանուշի հետ: Եվ գյուղում աշխատած տարինե-

րին, և դրանից հետո ճաթկռանցիները միայն դրվատանքի խոսքեր են ասել նրա մա-

սին, որովհետև նրա շնորհիվ և նրա ջանքերով նորաբաց դպրոցը կարողացավ գոյա-

տևել առաջին համաշխարհային պատերազմի տարիներին և Եղեռնի օրերին: 

 

                                ՄԵԾ  ԳԻՏՆԱԿԱՆԻ  ԳԻՏՆԱԿԱՆ  ՈՐԴԻՆ

 

Հայ գիտնականն ունի գիտնական որդի: Քիմիական գիտությունների դոկտոր-

պրոֆեսոր Եղիշե Արշակի Աղախանյանին գիտության բնագավառում փոխարինել է

1967 թվականից աշխարհագրական գիտությունների դոկտոր, իսկ 1969-ից արդեն՝

պրոֆեսոր, աշխարհագրագետ, միջազգային աշխարհագրական միության թղթակից

անդամ Օքմիր Եղիշեի Աղախանյանը:

Նա ծնվել է 1927 թվականի հունվարի 5-ին Լենինգրադում: 1948 թվականին

ավարտել է Լենինգրադի մանկավարժական ինստիտուտը: Աշխատել է Տաջիկական

ԽՍՀ ԳԱ Պամիրյան կենսաբանական ինստիտուտում, Կալինինգրադի համալսարա-

նում, Արկտիկայում, Աֆղանստանում և Տյան-Շանում:

Հեղինակ է հայերեն, ռուսերեն, գերմաներեն, անգլերեն լեզուներով հրատա-

րակված 200-ից ավելի գիտական աշխատանքների ու բազմաթիվ գրքերի: Նրա աշխա-

տությունները նվիրված են չոր երկրների (Միջին Ասիա, Պամիր, Աֆղանստան) ֆիզի-

կական և բուսաբանական աշխարհագրության հարցերին:

Օքմիր Եղիշեի Աղախանյանը 1971 թվականից աշխատում է Մինսկի Մաքսիմ

 Գորկու անվան  մանկավարժական  ինստիտուտում՝ որպես ֆիզիկական աշխարհա-

գրության ամբիոնի պրոֆեսոր:

 

 

 

Հեղինակություն © 2020 School: Բոլոր իրավունքները պահպանված են: