ԽՈՆԴԿԱՐՅԱՆ ԱՐՇԱՎԻՐ ԱՎԱԳԻ (1912-1913 թթ)

 

    

 

ԱՐՇԱՎԻՐ ԽՈՆԴԿԱՐՅԱՆ  

ԱՌԱՋԻՆ ՈՒՍՈՒՑԻՉԸ ԵՎ ՏՆՕՐԵՆԸ 

                                              (1889 -1957)

Արշավիր Ավագի Խոնդկարյան, գրող, թարգմանիչ, ԽՍՀՄ գրողների միության

անդամ 1934 թվականից: Ժամանակին կրել է Ավեհեր, Շեշտ, Պսպոր ծածկանունները:

Ծնվել է 1889 թվականի մարտի 1-ին Արևմտյան Հայաստանի Սուրմալուի գա-

վառի Հախվերիս (Ախվերիս) գյուղում, որը գտնվում էր Իգդիրից ոչ հեռու:

        Տարրական ու միջնակարգ կրթությունն ստացել է Իգդիրի ռուսական դպրո-

ցում: 1906-ին ավարտել է Իգդիրի քաղաքային ուսումնարանը, հանձնել է քննու-

թյուններ և ստացել ուսուցչի որակավորում: Մինչև1912 թվականը  դասավանդել է

Աբբասգյոլ գյուղում:

        1909-1915  թվականներին որպես ուսուցիչ Արշավիր Խոնդկարյանն աշխատել է

նաև այլ տեղերում՝ Մոլլա-Գյոկչայում (Սուրմալուի գավառ), Երևանի նահանգի Կոշ

գյուղում (ՀԽՍՀ Աշտարակի շրջան), Մեծ Շահրիարում (Հոկտեմբերյանի շրջանի

Նալբանդյան գյուղ), Ճաթղռանում, որն այժմ Աբովյանի շրջանի Գեղաշեն գյուղն է,

այնուհետև՝ Առաքյուլում  (ԼՂԻՄ Հադրութի շրջան):

        1912 թվականին նա եղել է Ճաթղռանի նորաբաց դպրոցի վերակացու տնօրենը:

Նրա անմիջական ջանքերով ու գյուղի հասարակության միջոցով բացվել է դպրոց,

կատարվել աշակերտների վիճակահանություն: 1912 թվականի սեպտեմբերի մեկին

գյուղում հնչել է գիտության լույսն ազդարարող անդրանիկ զանգի առաջին ղողանջը, 

և սկսվել են պարապմունքները:                                                

         Ժամանակակիցները նրա մասին միշտ գովեստով են խոսել և պատմել հետա-

քըրքիր բաներ: Երբ առաջին անգամ գյուղ է մտել, հենց առաջին պատահած մի քանի

փոքրիկների հարցրել է՝ արդյոք նրանք գիտեն գրել-կարդալ կամ ուզում են սովորել:

         Հետագայում՝  դասի ժամին,  աշակերտներին կատակով տալիս էր մականուն

ներ: Օրինակ՝ Սուրեն Նավասարդյանին ասում էր Քոթոթ, Սերոբ Բաբայանին՝ Պրիս-

տավ, մեկին՝ Քացախ, մյուսին՝ Ժանդարմ և այլն:

Գրում  էր բանաստեղծություններ: Կատակասեր մարդ էր, խելացի, կենսուրախ:

Գիտեր իր արժեքը ու իր մասին մեծ կարծիք ուներ: Ճաթղռանում նա աշխատեց մեկ

տարի, եղավ դպրոցի հիմնադիրը և առաջին ուսուցիչն ու տնօրենը: 1913 թվականին

նրան փոխարինեց երկրորդ ուսուցիչ-տնօրենը՝ Եղիշե Աղախանյանը, որն ավելի

երկար մնաց, ամուսնացավ այստեղ ու մի քանի տարի ապրեց գյուղում:

Արշավիր Խոնդկարյանը 1915-1918-ին ծառայել է բանակում: Փետրվարյան հե-

ղափոխությունից հետո երիտասարդ զինվորականը ընտրվել է բանվորագյուղացիա-

կան ու բանակային դեպուտատների սովետի (խորհրդի) և գավառական կոմիսարիա-

տի անդամ:

1918-1921-ին նա աշխատել է նորաբաց «Նոր աշխատավոր»  թերթի խմբագրու-

թյունում որպես թարգմանիչ, միաժամանակ ուսանել է Անդրկովկասյան ռուսական

համալսարանի (Թիֆլիսում) պատմագրական ֆակուլտետում: Մինչև Հայաստան

վերադառնալը Խոնդկարյանը եղել է հայկական դպրոցների տեսուչ (Լոռու չեզոք

գոտում), ինչպես նաև Վրացական ԽՍՀ լուսժողկոմատի (լուսավորության ժողովըր-

դական կոմիսարիատ) գլխքաղլուսի գրական աշխատակից,  գրողների միության

«Հայարտուն» խմբակի վարչության անդամ և քարտուղար:                                            

Հայաստանում խորհրդային կարգեր հաստատվելուց հետո՝ 1921 թվականին,

վերադարձել է Երևան:                        

1921-1923-ին եղել է ՀԽՍՀ լուսժողկոմատի գլխքաղլուսի հրահանգիչ-դասախոս,

բաժնի վարիչ, ապա՝ 1923-1926 թվականներին, «Խորհրդային Հայաստան» օրաթեր-

թում՝ թարգմանիչ: 1926-1927 թվականերին աշխատում էր որպես  Արմենտայի, որը

հետագայում կոչվեց Արմենպրես, պատասխանատու խմբագիր,  հետո՝1927-1932-ին,

«Խորհրդային Հայաստան» թերթի թարգմանիչ և ոճաբան, 1932-1933-ին՝ արդեն մեր

Հայկինոյի սցենարիստ, 1934-1938-ին՝ «Խորհրդային Հայաստան» թերթի բաժնի վա-

րիչ, թարգմանիչ, 1937-1957-ին՝ Հայպետհրատում թարգմանիչ:   

        Դառնալով պրոֆեսիոնալ թարգմանիչ՝ Արշավիր Խոնդկարյանը ժամանակին

մեր գրականությունը հարստացրեց ռուս և համաշխարհային գրողների արժեքավոր

երկերի նորաճաշակ հայերեն թարգմանություններով, որոնք տպագրվել են մամուլում

տարբեր տարիներին: Նա մեծ վաստակ ունի նաև քաղաքական գրականության թարգ-

մանության բնագավառում. թարգմանել է ժամանակի քաղաքական մեծ գործիչների

համաշխարհային նշանակություն և արժեք ներկայացնող ստեղծագործությունները:

Բացի թարգմանական աշխատանքներ կատարելուց մեծ արվեստագետը 1932 թվին

գրել է «Գորշ  շինել» կինոնկարի սցենարը, «Մարջան»  օպերայի լիբրետոն (բեմա-

դրվել է 1941-ին Երևանի Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրո-

նում), «Բանթղթակից Յասարի վերելքը» պատմվածքը, «Վերջին ժամ» բանաստեղծու-

թյունների գրքույկը:

        Արշավիր Խոնդկարյանը մահացել է 1957 թվականի ապրիլի 17-ին Երևանում:

 

Հեղինակություն © 2020 School: Բոլոր իրավունքները պահպանված են: