ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ԳԱԳԻԿ ԳԱՐՈՒՇԻ

    

ՀՀ Սահմանադրական

դատարանի նախագահ

     

                ԳԱԳԻԿ  ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

Գագիկ Գարուշի Հարությունյանը  ծնվել է 1948 թվականի մարտի 23-ին  ՀՀ Կոտայքի մարզի Գեղաշեն (նախկինում՝ Հրազդան) գյուղում:

       1954 -1955 ուստարում ընդունվել և 1964-1965-ին ավարտել է Գեղաշենի միջնակարգ դպրոցի 11-րդ դասարանը: 

       1965-1970  թվականներին  սովորել  և գերազանցությամբ ավարտել է Երևանի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետը, այնուհետև՝ ասպիրան-տուրան:

       1973-ին նա դասախոսական աշխատանքի է անցել Երևանի պետական համալսարանում, ապա եղել է ավագ  դասախոս, դոցենտ Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտում:

       1977-1978  թվականներին գիտական ստաժավորում է անցել Հարավսլավիայում՝ Բելգրադի համալսարանում:

       1982-1987 թվականներին Գագիկ Հարությունյանն աշխատել է տնտեսագետ-դասախոս Հայաստանի կոմկուսի կենտկոմում:

       1987 թվականին նշանակվել է Կենտկոմի սոցիալ-տնտեսագիտական բաժնի վարիչ:

       1990 թվականին ընտրվել է ՀՀ Գերագույն խորհրդի պատգամավոր, նույն թվականին՝ ԳԽ նախագահի տեղակալ:

       1991-ին նա ընտրվել է Հայաստանի Հանրապետության փոխնախագահ: 

       1991 թվականի նոյեմբերից  մինչև 1992 թվականի հուլիսը կատարել է Հայաստանի Հանրապետության վարչապետի պարտականությունները:

       1996 թվականի փետրվարի 6-ին  Ազգային ժողովի կողմից նշանակվել է ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ:

       1996 -2009 թվականներին եղել է ՀՀ սահմանադրական իրավունքի կենտրոնի խորհրդի նախագահը:

       1997 թվականի հոկտեմբերից նորանկախ երկրների սահմանադրական վերահսկողության մարմինների մշտական գործող կոնֆերանսի նախագահողը և «Սահմանադրական արդարադատություն» միջազգային ամսագրի խմբագրական խորհրդի նախագահն է:

       1997թվականի դեկտեմբերին ընտրվել է Ինֆորմատիզացիայի միջազգային ակադեմիայի անդամ, իսկ 1998 թվականի նոյեմբերից՝ Սահմանադրական իրավունքի միջազգային ասոցիացիայի անդամ:

       1997 թվականից Եվրախորհրդի «Ժողովրդավարություն՝ իրավունքի միջոցով»  եվրոպական հանձնաժողովի (Վենետիկի հանձնաժողով) անդամ է:

       ՀՀ նախագահի 1998  թվականի ապրիլի 23-ի հրամանագրով նրան շնորհվել է դատավորի որակավորման բարձրագույն դաս:

       1999  թվականի մարտին պաշտպանել է դոկտորական ատենախոսություն՝ «Սահմանադրական դատարանը պետական իշխանության համակարգում (համեմատական վերլուծություն)» թեմայով:

        Գագիկ Հարությունյանը իրավագիտության դոկտոր-պրոֆեսոր է: Նա հեղինակ է 23 մենագրությունների, ինչպես նաև 150 գիտական հրապարակումների (հայերեն, ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն)՝ նվիրված տարածաշրջանային զարգացման, պետական կառավարման, հասարակության ժողովրդավարացման, սահմանադրա-կան իրավունքի և սահմանադրական արդարադատության հիմնախնդիրներին: Մասնակցել և զեկուցումներով հանդես է եկել ավելի քան 50 միջազգային գիտական և գիտագործնական սահմանադրական իրավունքի, մասնավորապես սահմանադրա-կան արդարադատության հիմնախնդիրներին վերաբերող համաժողովներում:

        2009 թվականից սահմանադրական արդարադատության միջազգային կոնգրեսի բյուրոյի անդամ է :

 

 

 

 

 

  • 1
  • 2
  • 3
Հեղինակություն © 2020 School: Բոլոր իրավունքները պահպանված են: