ՄԵՀՐԱԲՅԱՆ ԱՇԽԱՐՀԱԲԵԿ ՀՄԱՅԱԿԻ

   ԱՇԽԱՐՀԱԲԵԿ ՄԵՀՐԱԲՅԱՆ

 

Աշխարհաբեկ Հմայակի  Մեհրաբյանը ծնվել է 1948 թվականի ապրիլի 17-ին ՀՀ

Կոտայքի մարզի Գեղաշեն գյուղում (նախկինում՝ ՀՍՍՀ Աբովյանի շրջան, Հրազդան):

        Սկզբնական կրթությունն ստացել է տեղի միջնակարգ դպրոցում: Ընդունվել է

1955-1956 ուստարում և ավարտել այն 1965-1966-ին:

        1968 թվականին ընդունվել է Երևանի բժշկական ուսումնարան, 1971-ին ավար-

տել գերազանցության դիպլոմով և նույն թվականին էլ, հանձնելով մեկ քննություն,

նա ընդունվել է Երևանի Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարանի բուժա-

կան ֆակուլտետ: 1977թվին ավարտել է համալսարանը, ընդունվել մագիստրատուրա

(կլինիկական օրդինատուրա), ավարտել այն 1979-ին:

        1979 թվականին երիտասարդ բժիշկը աշխատանքի է ընդունվել Աբովյանի շրջա-

նային հիվանդանոց անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգի մասնագիտությամբ:

        1982-ին անցել է վերապատրաստման դասընթացներ, խորացել է թերապևտի

մասնագիտության մեջ, 1984-ին վերամասնագիտացել է,  բացել գաստրոէնտերոլո-

գիական կաբինետ ու աշխատել մինչև 1989 թվականը:

        1992 թվականին Աշխարհաբեկ Մեհրաբյանի նախաձեռնությամբ հիվանդանո-

ցում հիմնադրվել է վերակենդանացման բաժանմունքը, և նա ստանձնել է այդ բաժան-

մունքի վարիչի պարտականությունը, աշխատել մինչև  2008  թվականը: Այսօր էլ նա

աշխատում  է վերակենդանացման բաժանմունքում:

        1992 թվականի գարնանը մեկնել է Ղարաբաղ, մասնակցել պատերազմին: Եղել է

Մարտակերտի թիկունքում, ընդունել վիրավոր ազատամարտիկներին: Շուշիի գրավ-

ման ժամանակ եղել է Ստեփանակերտում:

        Հայոց բանակի կազմավորման 20-րդ  տարելիցի կապակցությամբ նա պարգևա-

տրվել է մեդալներով, ստացել պատվոգրեր առողջապահության նախարարության,

ինչպես նաև Աբովյանի հիվանդանոցի ու Աբովյանի քաղաքապետարանի կողմից:

        2009 թվականին վերամասնագիտացել է որպես ընտանեկան բժիշկ ու աշխատել

մինչև 2010 թվականը:

        1972-1974  թվականներին  սովորել և ավարտել է հասարակական մասնագիտու-

թյունների ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժինը և ստացել ժուռնալիստի որակա-

վորում:

        Վաստակաշատ բժիշկը հեղինակ է բազմաթիվ հոդվածների, որոնք տարբեր տա-

րիներին տպագրվել են մամուլում: Թղթակցել է բազմաթիվ թերթերի ու ամսագրերի,

հատկապես՝  «Ապագա բժիշկ»,  «Արշալույս»,  «Ավանգարդ»,  «Երեկոյան Երևան», 

«Առողջապահություն»,  այժմ՝ էլ մարզային «Կոտայք» թերթին: Մասնագիտական

խորհուրդներով և զեկույցներով ելույթ է ունեցել «Աբովյան» և «Նարեկ» հեռուստա-

ալիքներով:

        Մինչև այժմ  էլ  բժիշկ Աշխարհաբեկ Մեհրաբյանը, ունենալով իր աշխատանքի

հանդեպ մեծ պատասխանատվություն և սրտացավ վերաբերմունք յուրաքանչյուր

հիվանդի նկատմամբ,  շարունակում է աշխատել նույն նվիրվածությամբ իրեն վաղուց

հարազատ դարձած կոլեկտիվի հետ Աբովյանի հիվանդանոցի վերակենդանացման

բաժանմունքում:

 

  • 1
  • 2
  • 3
Հեղինակություն © 2020 School: Բոլոր իրավունքները պահպանված են: