ՍՏԵՓԱՆՅԱՆ ՌԱԶՄԻԿ ԳԵՂԱՄԻ

                ՌԱԶՄԻԿ  ՍՏԵՓԱՆՅԱՆ

 

       Ռազմիկ Գեղամի Ստեփանյանը ծնվել է 1929  թվականի փետրվարի 8-ին ՀՀ

Կոտայքի մարզի Գեղաշեն (նախկինում՝ Կոտայքի շրջանի Ճաթկռան) գյուղում՝ հո-

ղագործի ընտանիքում:

       1937 թվականին ընդունվել է Հրազդանի (1935-ին Ճաթկռանը կոչվել է Հրազ-

դանյոթնամյա դպրոց: 1945 թվականին ավարտել է միջնակարգ դպրոցի 8-րդ դա-

սարանը գերազանց գնահատականներով (1938-ից դպրոցը դարձել է միջնակարգ):

Նույն թվականին ընդունվել և 1948-ին ավարտել է Երևանի հիդրոմելիորատիվ և հո-

ղաշինարարական տեխնիկումի հիդրոմելիորատիվ բաժինը:

       1948 թվականին նա գործուղվել է աշխատանքի ՀՍՍՀ Ազիզբեկովի շրջանի գյուղ-

բաժին որպես ինժեներ-հիդրոմելիորատորի պաշտոնակատար:

       1949-1953 թվականներին սովորել և ավարտել է Երևանի Խ. Աբովյանի անվան

հայկական պետական մանկավարժական ինստիտուտի աշխարհագրության ֆակուլ-

տետը: Բուհն ավարտելուց հետո Ռազմիկ Ստեփանյանը վերադարձել է հայրենի

գյուղ և 1953-1959 թվականներին աշխատել որպես աշխարհագրության և աստղագի-

տության ուսուցիչ: 1959-ին  նշանակվել է ուսմասվար և աշխատել մինչև 1961թվակա-

նը, իսկ 1961-1968 թվականներին նա եղել է նույն դպրոցի տնօրենը:

       Աշխատանքին զուգահեռ՝ 1963-1969 թվականներին, սովորել է Երևանի գյուղա-

տնտեսական ինստիտուտի հիդրոմելիորատիվ  ֆակուլտետում՝ ստանալով ինժեներ-

հիդրոտեխնիկի որակավորում:

       Ռազմիկ Ստեփանյանը 1957-ից եղել է ՀՍՍՀ «Գիտելիք» ընկերության անդամ,

իսկ1965-ից՝ ՀՍՍՀ աշխարհագրական ընկերության անդամ:

       1969-1970 թվականներին նա աշխատել է Աբովյանի էլեկտրոնային սարքաշինա-

կան տեխնիկումում:

       1970-1973-ին եղել է Աբովյանի շրջանի մեքենահաշվարկային կայանի պետ, որից

հետո՝ 1973-1978-ին՝ Աբովյանի շրջխորհրդի վարիչ:

        Նա մահացել է 1978 թվականի հունվարի 23-ին 49 տարեկան հասակում:

        Ամուսնու  հետ նույն  թվականներին ու նրանից հետո էլ երկար տարիներ դպրո-

ցում աշխատել է նաև նրա կինը՝ Մարիա Փանյանը՝ որպես ռուսաց լեզվի, աշխատան-

քի ուսուցման և աշխարհագրության ուսուցչուհի:

        Նրանք ունեցել են 3 զավակ՝ 1 տղա և 2 աղջիկ:

        Որդին՝ Հայկ Ստեփանյանը, դպրոցի անվանի շրջանավարտներից է: Նրա ջան-

քերի շնորհիվ 2013 թվականի հոկտեմբերի 10-ին՝ դպրոցի 100-ամյակի տոնակատա-

րության օրը, դպրոցի բակում կանգնեցվեց հոր՝  Ռազմիկ Ստեփանյանի հոյակերտ

կիսանդրին (քանդակագործ՝ գեղաշենցի Արթուր  Ավետիսյան), իսկ 2011-2012 ուս-

տարվանից դպրոցը կրում է մեծ երախտավորի՝ Ռազմիկ Ստեփանյանի անունը:

        Ռազմիկ Ստեփանյանը ժամանակին հանդես է եկել շրջանային և հանրապետա-

կան մամուլում՝ հրատարակելով բազմաթիվ ու բազմաբնույթ հոդվածներ և գրքեր:

Իր կենդանության օրոք նա կազմել էր «Ֆիզիկական աշխարհագրության տերմինների

բացատրական բառարան» գիրքը: Այն պապիկի ծննդյան 80-ամյակի առթիվ հրատա-

րակեց նրա անունը կրող թոռնիկը՝ կրտսեր Ռազմիկ Ստեփանյանը:

        Հարգված համագյուղացու, սիրելի ընկերոջ, վաստակաշատ մանկավարժի ու

գիտության նվիրյալի անունը միշտ բարձր է պահվում հարազատ գյուղի միջնակարգ

դպրոցում, և բոլոր հիշարժան իրադարձություններն ու հետաքրքիր միջոցառումները՝

որպես հայրենասիրության դասեր, անցկացվում են Ռազմիկ Ստեփանյանի անունը

կրող ու նոր համակարգիչներով կահավորված լսարան-կաբինետում:

 

 

 

Հեղինակություն © 2024 Geghashenschool։ Բոլոր իրավունքները պահպանված են։
Joomla-ն ազատ ծրագրաշար է, որը տարածվում է GNU GPL արտոնագրով։