ԱՍԱՏՐՅԱՆ ՊԱՐՈՒՅՐ ՀԱՅՐԱՊԵՏԻ

 

 

 

      ՊԱՐՈՒՅՐ  ԱՍԱՏՐՅԱՆ

 

        Պարույր Հայրապետի Ասատրյանը ծնվել է 1936 թվականի օգստոսի 20-ին

Կոտայքի մարզի Գեղաշեն (նախկինում` Հրազդան) գյուղում:

        1944-1945 ուստարում ընդունվել և 1953-1954-ին ավարտել է գյուղի միջնա-

կարգ դպրոցը:

        1955-1958 թվականներին նա ծառայել է խորհրդային բանակում:

        1960-1964 թվականներին սովորել է Երևանի բժշկական ինստիտուտին կից

բժշկական ուսումնարանում (երեկոյան ուսուցմամբ), որին զուգահեռ սովորել և

1970-ին ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլ-

տետը (հեռակա ուսուցմամբ):

        1956 թվականի օգոստոսի 16-ին աշխատանքի է ընդունվել Աբովյանի սոցապ-

բաժնում որպես տեսուչ և աշխատել մինչև 1967 թվականը:    

1967 թվականի հունվարին նշանակվել է Աբովյանի շրջանի նորաբաց նոտարա-

կան գրասենյակում որպես նոտար և աշխատել մինչև 2002 թվականի մարտ ամիսը:

        Աշխատանքային 50 տարիների ընթացքում Պարույր Ասատրյանի աշխատանքը

բարձր է գնահատվել արդարադատության նախարարության կողմից, և նա պարգևա-

տրվել է բազմաթիվ պատվոգրերով ու մեդալներով:

        Ժամանակին նա հանդես է եկել հանրապետական ու շրջանային մամուլում

մասնագիտական բազմաթիվ հոդվածներով:

       Հինգ տասնյակ տարիների ընթացքում Պարույր Ասատրյանը, աշխատելով ար-

դարադատության բնագավառում, լինելով օրենքի մարդ և օրենքի պաշտպան, եղել է 

բարեխիղճ և անկողմնակալ աշխատող, հարգված ու անշահախնդիր ծառայող: Այժմ

նա անցել է վաստակած հանգստի և ապրում է հայրենի գյուղում՝ թերթելով ապրած

լավ ու վատ, հեշտ ու դժվար,  դառն ու քաղցր տարիների հիշողության դասագիրքը,

շրջապատված որդիներով ու թոռներով, իրեն հարազատ մարդկանց ամենօրյա ջերմ

ու անկեղծ հոգատարությամբ: <<Որպես փորձառու մասնագետ>>, <<որպես ավանդա-

կան հայ օջախի զավակ>> և <<որպես աշխատանքի վետերան>> բնութագրումների

կողքին արժանի է գումարել ամենակարևորը՝ <<մեծատառով հայ մարդ՝ իր համեստ

կերպարով>>. նա վայելել է այդ հարգանքը, և նա արժանի է այդպիսի գնահատանքի:

        Կյանքի ութսունամյակի նախաշեմին կանգնած՝ Պարույր Ասատրյանը, իր պաշ-

տելի բանաստեղծի՝ Համո Սահյանի հատորները թևի տակ, ներկայի մեջ իրար է մի-

ացնում անցյալն ու ապագան, խորհում աշխարհի բերած ու տարածի մասին և կանգ-

նում նրա ծանրակշիռ թողածի կողքին, որի մեջ, իհարկե, կա նաև իր բաժինը:

        Եվ այս տարիքում իր երկու որդիների, թոռների և ծոռների հետ նա վալելում է

կյանքի իրեն բաժին հասած ծերության քաղցր տարիները:

 

        

  • 1
  • 2
  • 3
Հեղինակություն © 2020 School: Բոլոր իրավունքները պահպանված են: