ՄԱՆՈՒԿՅԱՆ ԼԵՎՈՆ ԳԵՐԱՍԻՄԻ

ԼԵՎՈՆ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

Լևոն Գերասիմի Մանուկյանը ծնվել է 1946 թվականի մայիսի 28-ին Թբիլիսիում` ծառայողի ընտանիքում:

Նրա ծնողները՝ Գերասիմ Արսենի Մանուկյանը և Մանիկ Ղազարի Ղազարյանը, եղել են մանկավարժներ և երկար տարիներ աշխատել Գեղա­շե­նի միջնակարգ դպրոցում:

Լևոն Մանուկյանը սովորել է Գեղաշենի միջնակարգ դպրոցում մինչև 10-րդ դասարան, որից հետո տեղափոխվել են Երևան և նա սովո­րել ու ավարտել է Վահան Տերյանի անվան միջնակարգ դպրոցը:

1964 թվականին ընդունվել է Երևանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ինստիտուտը: 1968 թվականին ավարտելով բուհը գերազանցու­թյան դիպլոմով՝ նա աշխատանքի է ընդունվել Երևանի պետական հա­մալ­սա­րանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ամբիոնում որպես ավագ դասախոս: Երկար տարիներ եղել է բանասիրական, այնուհետև՝ կիրա­ռական մաթեմատիկայի ֆակուլտետի պատասխանատու:

Աշխատանքային գործունեության ընթացքում ակտիվորեն մաս­նակ­­ցել է համալսարանի հասարակական կյանքին: Ղեկավարել է շինա­րա­րական ջոկատներ, որոնք Չեխոսլովակիայում բարձր են պահել հա­մալ­սարանի պատիվը: Նրա ուսանողները բազմաթիվ մրցույթներում գրա­­վել են 1-ին և 2-րդ տեղեր:

Լևոն Մանուկյանը Մոսկվայում բժշկական գիտությունների դոկտոր-պրոֆեսոր Բորիս Նիկիտյուկի գլխավորությամբ կատարել է գիտական աշխատանք. զբաղվել է երկ­վոր­­յակ երեխաների մտավոր և ֆիզիկական ունակությունների ուսումնասիրությամբ: Նա 18-20 աշխատությունների և հոդվածների հեղինակ է: Լևոն Մանուկյանը զուգահեռ աշ­խա­տել է նաև «Քվանտ» վարժարանում: Նա վայելել է ինչպես դասա­խոսա­պրոֆեսորական անձնակազմի, այնպես էլ ուսանողների սերն ու հարգանքը:

1999 թվականի հուլիսի 12-ին համալսարանի սպորտ-առողջա­րա­րա­կան «Բլդան չայ» ճամբարի 40-ամյակի առթիվ արշավ էր կազմա­կեր­պել Մաթոսավանք: Վերադարձին սողանքի պատճառով արմատախիլ էին եղել 5 ծառ, որոնք վտանգ էին սպառնացել արշավախմբի մասնակից­ներին: Մանուկյանը մարմնով պաշտպանել էր նրանց՝ իր վրա վերցնելով ծառի հարվածը: Այս դժբախտ պատահարի արդյունքում նույն թվականի հուլիսի 24-ին նա կնքեց իր մահկանացուն…

 

 

 

 

  • 1
  • 2
  • 3
Հեղինակություն © 2020 School: Բոլոր իրավունքները պահպանված են: