ԲԱԲԱՅԱՆ ԱԼԵՔՍԱՆ ԱՐԱՄԱՅԻՍԻ

 

 

                                             ԱԼԵՔՍԱՆ    ԲԱԲԱՅԱՆ 

 

             Ալեքսան  Արամայիսի  Բաբայանը   ծնվել  է  1941 թվականի  մայիսի 1-ին  ՀՀ

        Կոտայքի  մարզի   Գեղաշեն (նախկինում` Հրազդան) գյուղում: 

     1960 թվականին  ավարտել  է  գյուղի  միջնակարգ  դպրոցը: 

     1961-1966 թվականներին նա սովորել և ավարտել է Երևանի գյուղատնտեսա-

կան ինստիտուտի  այգեպտղաբանջարաբուծական ֆակուլտետը ագրոնոմի մաս

նագիտությամբ:

     1966-1972  թվականներին   աշխատել  է  Գեղաշենի  Կիրովի  անվան կոլտըն-

տեսությունում որպես  գլխավոր  գյուղատնտես: 

    1973  թվականին  ընտրվել է  Գեղաշենի  գյուղական  խորհրդի  նախագահ   և  

աշխատել  մինչև  1976 թվականը, որից  հետո  աշխատանքի   է անցել Աբովյանի

գյուղատնտեսության  վարչությունում որպես  ավագ  գյուղատնտես, այնուհետև`

մինչև1981 թվականը, աշխատել է որպես գլխավոր  գյուղատնտես, ապա ` վար-

չության  պետի  տեղակալ: 

    1982-1984  թվականներին  աշխատել  է  ՀԿԿ  Աբովյանի  շրջկոմի գյուղատըն-

տեսության  բաժնի  վարիչ: 

    1984 -1990  թվականներին ընտրվել է Աբովյանի շրջկոմի ժողովրդական

վերահսկողության    նախագահ: ՀՀ  անկախությունից   հետո` մինչև  1998 թվա-

կանը, աշխատել  է Կոտայքի մարզպետի  օգնական, որից հետո  աշխատանքի է

անցել  ՀՀ տնտեսական   մրցակցության հանձնաժողովում  որպես  գլխավոր

մասնագետ  և  աշխատել  մինչև  2003  թվականը:

     2003 թվականին  անցել  է կենսաթոշակի:

         Նրա կինը՝ Ցելեստինա Հայթյանը, երկար տարիներ հայոց լեզու  և գրականու-

         թյուն է դասավանդել Գեղաշենի միջնակարգ դպրոցում: Նրանք ունեն վեց զա-

         վակ, և բոլորն էլ ստացել են բարձրագույն կրթություն, հինգը Գեղաշենի միջ-

         նակարգ դպրոցի մեդալակիրներ են:

 

 

 

  • 1
  • 2
  • 3
Հեղինակություն © 2020 School: Բոլոր իրավունքները պահպանված են: