ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ՍՈՆԱ ԳԱՐՈՒՇԻ

 

Սոնա  Հարությունյան

 

        Սոնա Գարուշի Հարությունյանը ծնվել է 1956 թվականի փետրվարի  27-ին ՀՀ

Կոտայքի մարզի Գեղաշեն գյուղում (նախկինում՝  ՀՍՍՀ Աբովյանի շրջան, գյուղ

Հրազդան):

       1962-1963 ուստարում ընդունվել և 1971-1972-ին ավարտել է Գեղաշենի միջնա-

նակարգ դպրոցը:

        1973-1978 թվականներին նա սովորել և ավարտել է Երևանի պետական համալ-

սարանի տնտեսագիտության ֆակուլտետի աշխատանքի էկոնոմիկա բաժինը:

        1978-1982 թվականներին աշխատել է «Բազալտ» գործարանում որպես աշխա-

տանքի գծով տնտեսագետ:

        1982-1990 թվականներին վարել է կուսակցական ղեկավար պաշտոններ:

        1990-1993-ին  Սոնա Հարությունյանն աշխատել է Աբովյանի շրջանային խոր-

հըրդի գործադիր կոմիտեում որպես տնտեսագետ:

        1993-1996-ին նա եղել է Աբովյանի սոցիալական ծառայության տարածքային

կենտրոնի տնօրեն:

1996 թվականի մարտից մինչև նոյեմբեր ամիսը ՀՀ Կոտայքի մարզպետարանում

նա զբաղեցրել է սոցիալական պաշտպանության բաժնի պետի պաշտոնը:

        1996-1999-ին դարձյալ եղել է Աբովյանի սոցիալական ծառայության տարածքա-

յին կենտրոնի տնօրեն:

        1999-2002-ին Սոնա Հարությունյանն աշխատել է ՀՀ սոցիալական ապահովու-

թյան նախարարությունում որպես սոցիալական աջակցության վարչության պետ:

        2000-2012  թվականներին եղել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նա-

խարարության «Զբաղվածության պետական ծառայության» գործակալության պետ:

        2012-ի դեկտեմբերից  Սոնա Հարությունյանը ՀՀ աշխատանքի և սոցիալական

հարցերի նախարարի տեղակալն է:

        Երկարամյա աշխատանքի ընթացքում նա պարգևատրվել է ՀՀ վարչապետի

հուշամեդալով և շնորհակալագրով ու ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի

նախարարի մեդալով:

        Սոնա Հարությունյանն ունի 3 զավակ և 3 թոռնիկ:

       

 

 

 

 

 

Հեղինակություն © 2024 Geghashenschool։ Բոլոր իրավունքները պահպանված են։
Joomla-ն ազատ ծրագրաշար է, որը տարածվում է GNU GPL արտոնագրով։