ՄԻՔԱՅԵԼՅԱՆ ՄԱՐԱՏ ԳԵՎՈՐԳԻ

 

               ՄԱՐԱՏ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ 

 

 

        Մարատ Գևորգի Միքայելյանը ծնվել է 1932 թվականի օգոստոսին Կոտայքի

մարզի Գեղաշեն գյուղում ախկինում՝ Կոտայքի շրջան, գյուղ Հրազդան):

        1950 թվականին ավարտել է Հրազդանի (այժմ՝ Գեղաշեն) միջնակարգ դպրոցը:

        1952-1959 թվականներին նա սովորել և ավարտել է Երևանի անասնաբուծական-

անասնաբուժական ինստիտուտի  անասնաբուժական ֆակուլտետը և աշխատել տար-

բեր տեղերում որպես անասնաբույժ:

        1962-1965 թվականներին սովորել է ասպիրանտուրայում՝ հիմնական փորձերը

կատարելով ռենտգենոլոգիայի, ուռուցքաբանության և ռադիոլոգիայի գիտահետա-

զոտական ինստիտուտում:

        1965 թվականին Մարատ Միքայելյանը պաշտպանել է թեկնածուական թեզ՝

ռադիոկենսաբանության մասագիտությամբ և ստացել կենսաբանական գիտություն-

ների թեկնածուի գիտական աստիճան:      

        1965 թվականին նա աշխատել է անասնաբուծության և անասնաբուժության գի-

տահետազոտական ինստիտուտի ախտաբանական անատոմիայի, ախտաբանական

ֆիզիոլոգիայի և թունաբանության բաժնում որպես կրտսեր և ապա ավագ գիտաշխա-

տող, թեմաների ղեկավար և կատարող, իսկ 1976-1989 թվականներին աշխատել է 

նույն ինստիտուտում՝  գիտական գծով փոխտնօրեն, 1988-1989-ին՝  նաև տնօրենի 

պաշտոնակատար: 

        1968 թվականի նրան շնորհվել է ավագ գիտաշխատողի աստիճան:

        Երկար տարիներ գիտական աշխատանքներին զուգահեռ Մարատ Միքայելյանը

ծավալել է նաև հասարակական գործունեություն: Մասնակցել է Մոսկվայում տեղի

ունեցած միջազգային 21-րդ կոնգրեսին, որը նվիրված էր անասնաբուժության բնագա-

վառին, ինչպես նաև միութենական ու հանրապետական բազմաթիվ գիտաժողովների:

Նրա ղեկավարությամբ պաշտպանվել են թեկնածուական թեզեր, ունի գիտական ու

մեթոդական աշխատություններ, որոնց համար ստացել է հեղինակային վկայական-

ներ:

        Իր համեստ և արգասաբեր աշխատանքի համար նա պարգևատրվել է պատվո-

գրերով և շնորհակալագրերով, վայելել հարգանք ու արժանացել գովեստի խոսքերի:

        Մարատ Միքայելյանը մահացել է 2005 թվականին:

 

 

 

 

 

Հեղինակություն © 2024 Geghashenschool։ Բոլոր իրավունքները պահպանված են։
Joomla-ն ազատ ծրագրաշար է, որը տարածվում է GNU GPL արտոնագրով։