ԴԱՎԹՅԱՆ ՌՈԲԵՐՏ ՄԻՍԱԿԻ
ՌՈԲԵՐՏ ԴԱՎԹՅԱՆ
Ռոբերտ Միսակի Դավթյանը ծնվել է 1940 թվականին ՀՀ Կոտայքի մարզի
Գեղաշեն (նախկինում՝ Հրազդան) գյուղում:
1958 թվականին ավարտելով տեղի միջնակարգ դպրոցը՝ նա ընդունվել է Երևա-
նի գյուղմեխանիզացիայի և էլեկտրաֆիկացիայի տեխնիկումը, որն ավարտել է1962-
ին և ստացել տեխնիկ-էլեկտրիկի որակավորում: Աշխատել է Աբովյանի էլցանցում
որպես տեխնիկ-էլեկտրիկ:
1964 թվականին ընդունվել և 1969-ին ավարտել է Երևանի անասնաբուծական-
անասնաբուժական ինստիտուտի անասնաբուժական ֆակուլտետը: Ավարտելուց
հետո աշխատել է Գեղաշենի կոլտնտեսությունում որպես ֆերմայի վարիչ:
1971 թվականին տեղափոխվել է Գառնի գյուղ, աշխատել սովխոզի գլխավոր
զոոտեխնիկ:
1972 թվականին Ռոբերտ Դավթյանն աշխատանքի է անցել հայկական անաս-
նաբուծության և կերարտադրության գիտահետազոտական ինստիտուտում որպես
ավագ գիտաշխատող: Այդ տարիներին նրան հանձնարարվել է ուսումնասիրել խոր-
դենին՝ որպես կարևորագույն բույս և հումք՝ կերարտադրության համար:
Երկար տարիների ընթացքում կատարած ուսումնասիրությունների հիման վրա
նա գրել է թեզ՝ «Խորդենու վերամշակումից ստացված թափոնը որպես կարևոր անաս-
նակեր» թեմայով: Այն պաշտպանել է 1980 թվականին՝ ստանալով գյուղատնտեսա-
կան գիտությունների թեկնածուի գիտական աստիճան:
Նրա կատարած գիտական ուսումնասիրությունները տվել են իրենց ցանկալի
արդյունքը և կիրառվել գյուղատնտեսության բնագավառում՝ որպես կարևոր խթան
այդ ճյուղի զարգացման համար:
Որտեղ էլ աշխատել է Ռոբերտ Դավթյանը, եղել է սկզբունքային, գիտակ, իր
գործի մեջ հմուտ մասնագետ, հարգվել ու գնահատվել աշխատանքային կոլեկտիվ-
ների կողմից:
Նա ծնողասեր էր, բարի ու հոգատար հայր և լավ ամուսին:
Ռոբերտ Դավթյանը մահացել է 2010 թվականին: