ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ԳԵՂԱՄ ԱՐՄԵՆԱԿԻ
ԳԵՂԱՄ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Գեղամ Արմենակի Հարությունյանը ծնվել է 1928 թվականի մայիսի 10-ին ՀՀ
Կոտայքի մարզի Գեղաշեն (նախկինում՝Ճաթկռան) գյուղում:
1936 թվականին ընդունվել է Հրազդանի միջնակարգ դպրոց (1935-ին Ճաթկռանը
վերանվանվել էր Հրազդան) և ավարտել այն1946-ին: Մինչև 1942 թվականը սովորել է
հին դպրոցում, ապա տեղափոխվել նորակառույց շենք:
1946 թվականին ընդունվել և 1951-ին ավարտել է Երևանի հայկական գյուղա-
տնտեսական ինստիտուտը: Ավարտելուց հետո աշխատել է Հրազդանի կոլտնտեսու-
թյունում որպես գյուղատնտես, զուգահեռաբար դպրոցում դասավանդել նոր առար-
կա՝ «Մեքենագիտություն»:
1961 թվականից մինչև 2008 թվականը Գեղամ Հարությունյանը՝ որպես ավագ
գիտաշխատող, աշխատել է ՀՀ ԳԱԱ բուսաբանության ինստիտուտում:
1969 թվականի հունվարի 20-ին նա պաշտպանել է թեկնածուական ատենախո-
սություն և ստացել կենսաբանական գիտությունների թեկնածուի գիտական աստի-
ճան: Նա հեղինակ է գիտական բազմաթիվ ուսումնասիրությունների, գրել է դրանց
վերաբերյալ հոդվածներ, արել հիմնավոր առաջարկություններ՝ գիտության այդ բնա-
գավառի զարգացման համար: