ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ՄԻՀՐԴԱՏ ՆԱՎԻԿԻ
ՄԻՀՐԴԱՏ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Միհրդատ Նավիկի Հարությունյանը ծնվել է 1947 թվականին ՀՀ Կոտայքի մարզի
Գեղաշեն գյուղում (նախկինում՝ Հրազդան):
1954-1955 ուսումնական տարում ընդունվել և 1965-1966-ին ավարտել է Գեղաշե-
նի միջնակարգ դպրոցի 11-րդ դասարանը. նա դպրոցի առաջին ոսկե մեդալակիրն է:
1965-1970 թվականերին սովորել և ավարտել է Երևանի պետական համալսարա-
նի տնտեսագիտական կիբեռնետիկայի ֆակուլտետը գերազանցության դիպլոմով:
1970-1973 թվականներին սովորել է ԽՍՀՄ ԳԱ տնտեսամաթեմատիկական
ինստիտուտի ապիրանտուրայում: 1975 թվականից տնտեսագիտական գիտություն-
ների թեկնածու է:
1975 թվականին գիտական աշխատության համար նա ճանաչվել է երիտասարդ
գիտնականների համամիութենական մրցույթի հաղթող:
1969-1973 թվականներին համատեղության, իսկ 1974-ից հիմնական կարգով
նա աշխատել է ՀՀ պետպլանի հաշվողական կենտրոնում սկզբում որպես հաշվառիչ,
կրտսեր գիտաշխատող, հետո՝ ավագ գիտաշխատող, ապա՝ բաժնի վարիչ:
1980 թվականից աշխատում է Երևանի պետական տնտեսագիտական համալսա-
րանում. 1980-1984 թվականներին եղել է դոցենտ, 1984-1991-ին՝ ամբիոնի վարիչ, իսկ
1991-2006 թվականներին՝ ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր, 2006-
2011-ին՝ պրոֆեսոր: 2011թվականից Միհրդատ Հարությունյանը դարձյալ աշխատում
է նույն բուհում որպես ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր: 1981-ից նա
ավագ գիտաշխատող է, 1984-ից՝ դոցենտ, 2006-ից՝ պրոֆեսոր:
Միհրդատ Հարությունյանը հեղինակ է 60-ից ավելի գիտական ու գիտամեթո-
դական աշխատությունների: Մեծ է վաստակաշատ տնտեսագետի գիտական մտքի
ներդրումն ու ավանդը ժողովրդական տնտեսության և բուհի ուսանողության կրթու-
թյան գործում: