ՎԱՐԴԱՆՅԱՆ ՌՇՏՈՒՆԻ ԳՈՒՐԳԵՆԻ

ՌՇՏՈՒՆԻ ՎԱՐԴԱՆՅԱՆ

 

Ռշտունի (Սեյրան) Գուրգենի Վարդանյանը ծնվել է1929  թվականի օգոստոսի

23-ին ՀՀ Կոտայքի մարզի Գեղաշեն (Ճաթղռան) գյուղում:

       1936 թվականին ընդունվել է Հրազդանի (1935-ին Ճաթղռանը վերանվանվել է 

Հրազդան) յոթնամյա դպրոցի առաջին դասարան և 1947 թվականին ավարտել է միջ-

նակարգ դպրոցը:

Նույն թվին Ռշտունի Վարդանյանը ընդունվել է Երևանի բժշկական տեխնիկում

և հեռակա  ուսուցմամբ մանկավարժական  ինստիտուտի լեզվագրական ֆակուլտետ:

Սովորել է նաև առևտրական դպրոցում, հետո էլ՝ կուսակցական դպրոցում:

Այնուհետև ընդունվել է գեղարվեստաթատերական ինստիտուտ, բայց չի գնացել դա-

սերի:Հետագայում նա ընդունվել և ավարտել  է Երևանի բժշկական ինստիտուտը:

Ռշտունի Վարդանյանը սկզբում աշխատել է գյուղում` Գեղաշենում, որպես գըլ-

խավոր բժիշկ, հետո տեղափոխվել է Աբովյան քաղաքի հիվանդանոց և քառասուն տա-

րի անընդմեջ աշխատել որպես քիթ-կոկորդ-ականջաբան:

2007  թվականին, իր դիմումի համաձայն, նա ազատվել է աշխատանքից կենսա-

թոշակի անցնելու պատճառով:

Անվանի  բժիշկն այժմ ապրում է հայրենի գյուղում, վայելում  է իր վաստակած

հանգիստը և զբաղվում ստեղծագործական աշխատանքով: 2009-ին  հրատարակել է

«Իմ գիրքը » վերնագրով ինքնակենսագրական գիրքը ու պատրաստվում է իր երկրորդ

գրքի հրատարակմանը:

        Նրա գրիչը թաթախված է հայրենի բնության մեղմ քամիների, ալեծուփ արտերի,

դաշտերից տուն դարձող անասունների,  գերանդին ուսն առած հնձվորի, աղքատու-

թյան բաժակի դառնության թույնը ըմպած գեղջուկի արցունքի ու երգերի մեջ, ինչպես

նաև իրենից փրկություն աղերսող հիվանդի ամեն օր ասված երախտագիտության

խոսքերի մեջ:

 

  • 1
  • 2
  • 3
Հեղինակություն © 2020 School: Բոլոր իրավունքները պահպանված են: