ԳԱԼՍՏՅԱՆ ՍԻՄԱԿ ՀԱՄԱԶԱՍՊԻ

       ՍԻՄԱԿ  ԳԱԼՍՏՅԱՆ

 

Սիմակ Համազասպի Գալստյանը ծնվել է 1937 թվականի հունվարի 20-ին ՀՀ

Կոտայքի մարզի Գեղաշեն գյուղում (նախկինում՝ Հրազդան):

       1945-1946 ուստարում ընդունվել է Հրազդանի միջնակարգ դպրոց և այն ավար-

տել 1955-ին արծաթե մեդալով: Սիմակ Գալստյանը դպրոցի առաջին մեդալակիրն է:

        1955-1960  թվականներին սովորել և ավարտել է Երևանի պոլիտեխնիկական

ինստիտուտը՝ ստանալով ինժեներ-էլեկտրիկի մասնագիտություն: Ուսմանը զուգըն-

թաց՝ 1958-1960 թվականներին, աշխատել  է Երևանի օդերևութաբանական կայանում

գազագեներատորավարի մասնագիտությամբ, իսկ 1960-1968 թվականներին՝ «Հայ-

էլեկտրամեքենա» միավորումում:

         1968-1972-ին եղել է Երևանի կիսահաղորդիչների հատուկ կոնստրուկտորա-

տեխնոլոգիական բյուրոյի փորձարարական կայանի պետ, 1972-1977-ին՝ միկրոէլեկ-

տըրոնիկայի գիտահետազոտական ինստիտուտի էլեկտրառադիոչափումների բազա-

յին լաբորատորիայի պետ:

         1968-1973-ին  սովորել է Հայաստանի հասարակական ասպիրանտուրայում:

         1983-ին պաշտպանել է թեկնածուական թեզ՝ ստանալով տեխնիկական գիտու-

թյունների թեկնածուի աստիճան:      

 1977-1994-ին աշխատել է կապի գիտահետազոտական ինստիտուտում՝ որպես

էլեկտրոնային սարքավորումների մշակման բաժնի լաբորատորիայի պետ: 1985-1990

թվականներին Երևանի ճարտարագիտական համալսարանում նա դասախոսել է

<<Միկրոմեքենաներ և միկրոպրոցեսորներ>> առարկան:

         1994-1995-ին Սիմակ Գալստյանը եղել է ՀՀ կապի նախարարության <<ԻՆՖՈ-

ԿՈՄ>> ՓԲԸ  ուսումնական կենտրոնի պետ և համակարգչային գրագիտության դաս-

ընթացների դասախոս, 1995-1996-ին՝ <<ԻՆՖՈԿՈՄ>>  ՓԲԸ  <<ԻՆՖՈԿՈՄ-ՍԵՐՎԻՍ>>

Դ/Ձ  ուսումնական կենտրոնի պետ, իսկ 1996-2006-ին ընտրվել է <<ԻՆՖՈԿՈՄ -  

ԹՐԵՅՆԻՆԳ>> ՓԲԸ -ի գործադիր տնօրեն: 

         2004-ին նա աշխատել է <<CIT>> բաժնետիրական ընկերությունում՝ որպես 

դասախոս:

         2005-2006 թվականներին աշխատել է <<ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՅԱՍՏԱՆ>> հիմ-

նադրամի դասընթացների համակարգող և մասնագետ, այնուհետև՝ փորձագետ և 

դասախոս: Այս ամենին զուգահեռ տարբեր տարիներին <<Ինֆորմատիկա>> առար-

կա է դասավանդել Երևանի թիվ 136, 187 դպրոցներում և այլ տեղերում:

         Սիմակ Գալստյանը կատարել է բազմաթիվ ուսումնասիրություններ էլեկտրո-

նիկայի բնագավառում և ստացել հեղինակային 2 գյուտի վկայական: Նա ունի 25-ից

ավելի գիտական աշխատություն, 50-ից ավելի նորարական առաջարկություններ,

ինչպես նաև <<Երկխոսություն համակարգչի հետ>> շարքի 13 ձեռնարկ և ուսումնա-

կան  գրքեր: Նա հեղինակ է նաև 3 գեղարվեստական գրքերի:                

         Աշխատանքային 50 տարիների ընթացքում նա պարգևատրվել է բազմաթիվ

մեդալներով, պատվոգրերով, շնորհակալագրերով և հուշամեդալներով:

Վաստակաշատ գիտնականը երկարամյա բեղմնավոր աշխատանքից հետո վա-

յելում է իր «ակտիվ» հանգիստը՝ շարունակելով ստեղծագործել և թղթին հանձնել

տարիների իր արթուն հուշերն ու խոհերը, գրելով  արձակ և չափածո հետաքրքիր

գործեր: Նրա սուր գրիչն ու միտքը դեռ շատ պիտի աշխատի՝ «կերտելով» իր ու մեր

ժամանակների կյանքը ներկայացնող նորանոր հերոսներ:

          Սիմակ Գալստյանն ունի երկու որդի, որոնցից ավագը՝ Լևոն Գալստյանը,

շարունակում է հոր գործը գիտության բնագավառում:

 

        

  • 1
  • 2
  • 3
Հեղինակություն © 2020 School: Բոլոր իրավունքները պահպանված են: