ՔՈՉԱՐՅԱՆ ԱՐԾՐՈՒՆ ՌԱԶՄԻԿԻ

 

ԱՐԾՐՈՒՆ  ՔՈՉԱՐՅԱՆ

 

Արծրուն Ռազմիկի Քոչարյանը ծնվել է 1973 թվականի հունվարի 3-ին Կոտայքի

մարզի Գեղաշեն գյուղում:     

        1979-1980 ուստարում ընդունվել և 1988-1989-ին ավարտել է տեղի միջնակարգ

դպրոցը:

        1990-1995 թվականներին սովորել և ավարտել է Երևանի պոլիտեխնիկական

ինստիտուտի (այժմ՝ Երևանի պետական Ճարտարագիտական համալսարան) մեքե-

նաշինական ֆակուլտետը:

        1996-1997 թվականներին սովորել է Երևանի ազգային անվտանգության ծառա-

յության բարձրագույն դպրոցում:

        1997-ից մինչև 2012 թվականը Արծրուն Քոչարյանն աշխատել է Աբովյանի ԱԱԾ

(Ազգային անվտանգության ծառայության) բաժնում որպես ավագ օպերլիազոր:

        Աբովյան քաղաքի հիմնադրման 40-ամյակի կապակցությամբ 2003 թվին նա ար-

ժանացել է «Աբովյան քաղաքի պատվավոր քաղաքացի» կոչմանը և պարգևատրվել է

հուշամեդալով:

        2012 թվականի հոկտեմբերից մինչև 2014 թվականի փետրվար ամիսը նա աշխա-

տել է ԱԱԾ  Երևանի քաղաքային վարչության 6-րդ բաժնի պետի տեղակալ:          

        2014  թվականի փետրվարից մինչև այժմ Արծրուն Քոչարյանն աշխատում է ԱԱԾ

Երևանի քաղաքային վարչության 5-րդ բաժնի պետ: 

        Ամուսնացած է, ունի երկու դուստր և մեկ որդի:

 

  • 1
  • 2
  • 3
Հեղինակություն © 2020 School: Բոլոր իրավունքները պահպանված են: