ԳԱԼՍՏՅԱՆ ՍԵՎԱԿ ՀԱՄԱԶԱՍՊԻ

 

                                                           ՍԵՎԱԿ  ԳԱԼՍՏՅԱՆ

 

        Սևակ Համազասպի  Գալստյանը ծնվել է  1939 թվականի սեպտեմրի 19-ին ՀՀ

Կոտայքի մարզի Գեղաշեն գյուղում (նախկինում` Հրազդան):

        1946-1947 ուստարում ընդունվել և 1955-1956-ին ավարտել է Հրազդանի միջնա-

կարգ դպրոցը:

1956-1961 թվականներին սովորել և ավարտել Երևանի պոլիտեխնիկական ինս-

տիտուտը լեռնային ինժեների մասնագիտությամբ:

        Ավարտելուց հետո`1961-1963 թվականներին, աշխատանքի է անցել «Հայգուն-

մետգիտնախագիծ» ինստիտուտում որպես լեռնային բաժնի Ճարտարագետ:

1966-1968-ին Սևակ Գալստյանը եղել է նույն ինստիտուտի լեռնային բաժնի բաց

լեռնային աշխատանքների խմբի ավագ ճարտարագետ և ղեկավար:

        1968-1973  թվականներին  սովորել է քարի և սիլիկատների գիտահետազոտա-

կան ինստիտուտի ասպիրանտուրայում և 1974-ին պաշտպանել ատենախոսություն, 

ստացել տեխնիկական գիտությունների թեկնածուի կոչում:

        1968-1981 թվականներին նա ընդգրկվել է  «Հայգունմետգիտնախագիծ» ինստի-

տուտի հանքավայրերի բաց լեռնային աշխատանքներով մշակման գիտականորեն

հիմնավորված նախագծերի կազմում` որպես լեռնային բաժնի գլխավոր մասնագետ:

        1972-1993-ին երիտասարդ գիտնականը դասախոսել է Երևանի պետական ճար-

տարագիտական համալսարանում (նախկինում` պոլիտեխնիկ), դասավանդել է

«Լեռնային գործ», «Հանքավայրերի բաց եղանակով մշակման տեխնոլոգիա և համա-

լիր  մեքենայացում», «Հորապայթեցման աշխատանքներ» առարկաները: Դասախոսու-

թյուններից բացի Սևակ Գալստյանը ղեկավարել է 67 ուսանողների դիպլոմային աշ-

խատանքների նախագծումը:

        1981-ից մինչ այժմ նա աշխատում է «Լեռնամետալուրգիայի ինստիտուտ»

ՓԲԸ –ում լեռնային բաժնի պետ` Հայաստանի Հանրապետության, ԽՍՀՄ-ի մի շարք

հանրապետությունների, Սիրիայի, Իրանի մետաղական և ոչ մետաղական բազմա-

թիվ հանքավայրերի բաց և ստորգետնյա լեռնային աշխատանքներով մշակման գի-

տականորեն հիմնավորված նախագծերի և ծրագրերի կազմում:

        2004 թվականին Սևակ Գալստյանն ընտրվել է էկոլոգիայի և կենսագործունեու-

թյան անվտանգության միջազգային գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս,

իսկ 2008-ին` հայկական մասնաճյուղի ակադեմիկոս: Արել է հեղինակային 5 գյուտ,

10-ից ավելի նորարարական առաջարկություններ և ունի 100 - ից ավելի գիտական

աշխատություն:

  • 1
  • 2
  • 3
Հեղինակություն © 2020 School: Բոլոր իրավունքները պահպանված են: